22:16 11.04.2022
Ճապոնիայում հայտնաբերվել է նոր տեսակի «Omicron» XE շտամով վարակվելու առաջի դեպքը: Նոր տեսակի շտամը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է ամենաշատ վարակիչը համաճարակի պատմության մեջ: Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 11-ին, հայտնել է NHK հեռուստաալիքը։ Վիրուսը հայտնաբերվել է 30-ամյա ուղևորի մոտ, ով ԱՄՆ-ից ժամանել է Տոկիոյի մոտ գտնվող Նարիտա օդանավակայան։ Կինը կարանտինային գոտում անցել է թեստը, որը ցույց է տվել, որ նա հիվանդ է «Օմիկրոնի» նոր ենթատեսակով։
Մինչ այս՝ ապրիլի 6-ին, Հնդկաստանի Մումբայ քաղաքում գրանցվել էր COVID-19 XE-ի առաջին դեպքը 50-ամյա կնոջ մոտ, որը փետրվարին ժամանել էր Հարավային Աֆրիկայից։ Նա ոչ մի ախտանիշ չուներ, ուստի հիվանդությունն ախտորոշվեց միայն մեկ ամիս անց:
«Օմիկրոնի» նոր ենթատեսակը՝ XE կոչվող շտամը, հայտնաբերվել է բրիտանացի գիտնականների կողմից 2022 թվականի հունվարի կեսերին: Այնուհետև Մեծ Բրիտանիայի առողջության անվտանգության գործակալությունը հայտնել է, որ փորձագետները դեռ չեն կարող ասել, թե արդյոք դա վտանգավոր է:
ԱՀԿ-ի փորձագետների նախնական ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ նոր շտամի վարակելիությունը կարող է 10%-ով ավելի բարձր լինել՝ համեմատած BA.2-ի կամ «stealth-Omicron»-ի հետ։ Այնուամենայնիվ, ըստ գիտնականների, դեռևս վաղ է կանխատեսել, թե արդյո՞ք XE-ն կտարածվի նույն կերպ, ինչ Omicron-ը:
Ռուսաստանում XE շտամով վարակվելու դեպքեր դեռ չեն գրանցվել։ Նաև, ինչպես ասվել է ապրիլի 6-ին Ռոսպոտրեբնադզորում, վիրուսի այս ենթատեսակն ավելի վտանգավոր չէ, քան մյուս շտամները, այդ թվում՝ Դելտան։ Բացի այդ, նշվել է, որ այն դժվար թե ունենա եզակի հատկություններ, որոնք կհանգեցնեն հիվանդացության աճի։
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...