Էջմիածինն այսօր Աթեշյանի հարցն է քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+19.09 oC

Էջմիածինն այսօր Աթեշյանի հարցն է քննարկում

08:48 20.02.2018

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայ Առաքելական եկեղեցին Գերագույն հոգևոր խորհրդի նիստ կգումարի: Դռնփակ նիստի օրակարգում Պոլսի պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակն է: 

Հիշեցնենք, որ Ստամբուլի նահանգապետարանն ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին պատասխանել էր այս ամիս՝ նշելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Դեռևս 2017թ. փետրվարի 23-24-ին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 

տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, որոնց մասնակցել էին Պոլսո Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որոշում էր կայացվել, որ Արամ Աթեշյանը պետք է հրաժարվի Պոլսո պատրիարքի փոխանորդի աթոռից՝ հնարավորություն ստեղծելով տեղապահի ընտրության: Այնինչ, Ստամբուլի նահանգապետարանի այս հայտարարությունից հետո Աթեշյանը վերադարձավ պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնին, ինչը նոր լարվածության պատճառ դարձավ :   

Արդեն հայտնի է, որ Արամ Աթեշյանը չի մասնակցելու Մայր աթոռում կայանալիք ժողովին:  Աթեշյանը իր մտերիմներին հաղորդել էր, որ այս փուլում նախընտրում է ներկա չլինել Գերագույն հոգևոր խորհրդի նիստին: SHANTNEWS-ի տեղեկություններով նիստին չի մասնակցի նաև Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

 Մինչ այս մի խումբ հասարակական կազմակերպություններ և անհատներ ստորագրահավաք են անցկացրել՝ բարձրագույն  հոգևոր դասից պահանջելով կարգալույծ հայտարարել արքեպիսկոպոս Աթեշյանին: 

 

Ստորև ներկայացված է դիմումի բովանդակությունն ամբողջությամբ: 

Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ գերաշնորհ հայրերին եւ հարգարժան պարոններին,

Նկատի ունենալով, որ

1. Ստամբուլում թուրքական պետության գործակալի կարգավիճակում գործող Արամ արք. Աթեշյանը մշտապես ու հետևողականորեն խախտում է կուսակրոն քահանա ապա նաև եպիսկոպոս ձեռնադրվելիս իր ուխտերով ստանձնած պարտավորությունները,

2. Աթեշյանը ոչ միայն չի ընդունում Հայ եկեղեցու սրբադասած մեր նահատակների սրբությունը, այլև Հայոց ցեղասպանության նույնինքն փաստը, որով և նրանց հիշատակի անարգման հարցում նույնանում է ցեղասպան պետությանն ու նրա իշխանավորներին,

3. Աթեշյանը հետևողականորեն ոտնատակ է տալիս Ամենայն Հայոց Հայրապետի կարգադրություններն ու օրհնությունները, անարգում Ամենայն Հայոց Հայրապետի, մեր Եկեղեցու և ընդհանրապես հայ ազգի արժանապատվությունը,

4. Աթեշյանը, հակառակ բազմիցս զգուշացումներին` հետ կանգնելու իր այս անընդունելի ընթացքից, է՛լ ավելի առաջ է գնացել թուրքական գործակալի և խառնակչի իր առաքելության մեջ ու հետ կանգնելու մտադրություն իսկ չունի, ինչը բացահայտ հայտարարում է,

Ներքոստորագրողներս (հասարակական կազմակերպություններն ու անհատները) դիմում են Ձեզ` պահանջելով ս. թ. փետրվարի 20-ին Մայր Աթոռում կայանալիք Գերագոյն հոգեւոր խորհրդի նիստում Արամ արք. Աթեշյանին կարգալույծ հայտարարել և աշխարհականների կարգը դասել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուսանկարի պատճառով ռուս մարզիչը չեզոք կարգավիճակ չի ստացել

18:53 07.04.2025

Լուսանկարի պատճառով ռուս մարզիչը չեզոք կարգավիճակ չի ստացել

Սպորտային ​​մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի մարզիչ Վալենտին Սուխոդոլսկին չի կարողացել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայից չեզոք կարգավիճակ ստանալ Ռուսաստանի սպորտի նախկին նախարար Օլեգ Մատիցինի հետ համատեղ լուսանկարի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Մերժման որոշումը կայացրել է ֆեդերացիայի հատուկ կոմիտեն, որն ուսումնասիրել է Սուխոդոլսկիի՝ չեզոք կարգավիճակ ստանալու դիմումը։ «Չեզոք կարգավիճակի մասին իմ դիմումը քննարկվում էր ավելի քան երկու […] ...

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրենի հետ

18:46 07.04.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրենի հետ

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրեն Սաբինա Շտադլեր Ռեպնիկի հետ: Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել առկա մարտահրավերների մասին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր` ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […] ...

Քաղաքացիները կստանան նոր որակի անձնագրային ծառայություն, կներդրվի եվրոպական լավագույն փորձը․ ՄՔԾ պետ

18:40 07.04.2025

Քաղաքացիները կստանան նոր որակի անձնագրային ծառայություն, կներդրվի եվրոպական լավագույն փորձը․ ՄՔԾ պետ

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Արմենպրեսում ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի ընթացիկ փուլերի, նույնականացման քարտերի ներկայիս պահանջարկի և այլ թեմաների շուրջ։ Մասնավորապես՝ օրեր առաջ հայտարարվել է հաղթող մասնավոր գործընկերոջ անունը․ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը Հայաստանում […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

18:34 07.04.2025

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Մարտի 31-ից ապրիլի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 123 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 302 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 5, վարելիս […] ...

Կազմակերպվել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողով

18:25 07.04.2025

Կազմակերպվել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը: Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։ Ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի […] ...

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է

18:19 07.04.2025

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է

Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային […] ...

BACK_TO_TOP