SpaceX-ը ևս երեք զբոսաշրջիկի տարավ տիեզերք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

SpaceX-ը ևս երեք զբոսաշրջիկի տարավ տիեզերք

16:14 10.04.2022

Ուրբաթ  Իլոն Մասկի SpaceX-ի երկրորդ  անգամ  զբոսաշրջիկների է  տեղափոխել բաց տիեզերք:Առաջին անգամն անցած տարի էր, երբ  միլիարդատերը  և նրա հյուրերը եռօրյա ուղեծրով բարձրացան տիեզերք: Axiom-ն  ուղիղ հեռարձակմամբ  ցույց տվեց , թե ինչպես երկաստիճան Falcon 9 հրթիռով և Crew Dragon պարկուճով  SpaceX մեկնարկային տիեզերանավը սլացավ երկինք՝  Ֆլորիդայի Ատլանտյան ափի վրայով,իր հետևից թողնելով  հրե դեղնավուն պոչ:

Անձնակազմի խցիկի ներսում գտնվող տեսախցիկները տիեզերք թռչելուց մի քանի րոպե առաջ հեռարձակեցին կադրեր, որոնցում երևում  էր չորս տղամարդ՝  ամրացված  ճնշման տակ գտնվող խցիկում, սաղավարտներով, սպիտակ և սև  կոստյումներով:

Առաքելությունը ղեկավարում էր նախկին տիեզերագնաց,  ամերիկացի Մայքլ Լոպես-Ալեգրիան:

Երեք գործարարները՝ Լարի Քոնորը Դեյթոնից, Մարկ Փաթին՝ Մոնրեալից և Իսրայելից Էյթան Սթիբբեն  55 միլիոն դոլար  են վճարել տիեզերական զբոսանքի համար:

Axiom-ը մտադիր է  ապագայում ավելացնել տիեզերական թռիչքների սիրահար  հաճախորդների ու ,բնականաբար, նաև տիերզերական խցիկների թիվը:

Այցելուների տոմսերը ներառում են մուտք դեպի տիեզերակայանի բոլոր տարածքները, բացառությամբ ռուսական մասի, դրա համար նրանք պետք է թույլտվություն ունենան բոլոր  տիեզերագնացներից: Երեք ամերիկացի և մեկ գերմանացի նույնպես այժմ այնտեղ են: Լոպես-Ալեգրիան  խուսափում է  քաղաքականության և Ուկրաինայի պատերազմի մասին խոսելուց, քանի դեռ տիեզերակայանում է:

SpaceX-ը և NASA-ն ուղևորների հետ նախօրոք են քննարկում  տիեզերական թռիչքների  բոլոր ռիսկերը, ասել է Լոպես-Ալեգրիան, ով 15 տարի առաջ  տիեզերակայանում անցկացրել է յոթ ամիս:

«Կարծում եմ, որ պետք է պարզ լինի,  թե ինչ վտանգներ կան կամ ինչպիսի դժվարություններ են սպասվում», – ասել է Լոպես-Ալեգրիան Associated Press-ին թռիչքից առաջ:
«Յուրաքանչյուր այցելու ինը-տասը օրվա ընթացքում պետք է անցկացնի փորձերի ամբողջական ցիկլ, ինչի պատճառով էլ  նրանք չեն սիրում կոչվել տիեզերական զբոսաշրջիկներ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP