Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն կարող է հանգեցնել ԵՄ-ի աղքատացմանը և Ռուսաստանի Դաշնության հարստացմանը.Pais – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն կարող է հանգեցնել ԵՄ-ի աղքատացմանը և Ռուսաստանի Դաշնության հարստացմանը.Pais

15:32 10.04.2022

Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն, որի հնարավորությունը ԵՄ-ն դիտարկում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, կարող է բացասական հետեւանքների հանգեցնել  հենց ԵՄ-ի համար։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է իսպանական El Pais թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրը։Հրատարակության համաձայն՝ էմբարգոյի հնարավորության շուրջ բանակցությունները հեշտ չեն լինի։ Ըստ թերթի աղբյուրի՝ նման միջոցը կարող է բումերանգի էֆեկտ առաջացնել նավթի համաշխարհային շուկայում, որն ի վերջո կհանգեցնի ԵՄ-ի աղքատացմանն ու Ռուսաստանի հարստացմանը։ Ինչպես բացատրում է El Pais-ը, Մոսկվան կարող է վերջիվերջո իր նավթը սպառել այլ տեղ, օրինակ՝ Հնդկաստանում, ավելի թանկ գնով, իսկ ԵՄ-ն, որն այնուհետև պետք է հումք ներմուծի նոր երկրներից, ավելի շատ կվճարի:

Բացի այդ, պարզաբանում է թերթը, Բրյուսելը չգիտի, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի Դաշնության արձագանքը նավթի էմբարգոյին։ Մասնավորապես, հրատարակությունը պնդում է, որ Մոսկվան կարող է  ի պատասխան՝ փակել իր գազատարները, որոնք ապահովում են ԵՄ-ի կողմից այդ վառելիքի ներմուծման 40%-ը։

El Pais-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն դիտարկում է մի քանի տարբերակներ՝ կապված Մոսկվայի նկատմամբ նոր սահմանափակումների հետ։ Դրանց թվում են նավթի մասնակի էմբարգոն, ռուսական վառելիքի վրա մաքսատուրքերի սահմանումը կամ Ռուսաստանի Դաշնության կողմից նավթի դիմաց վճարելու համար նախատեսված գումարները փոխանցելու տրեստի ստեղծումը հատուկ հաշվի վրա, որին Մոսկվան մուտք չի ունենա մինչև Ուկրաինայում գործողության  դադարեցումը: Բացի այդ, եվրոպական աղբյուրները մտավախություն ունեն, որ ԵՄ-ի ներսում ամեն անգամ ավելի ու ավելի դժվար կլինի հասնել միասնության պատժամիջոցների հարցում, գրում է թերթը։Հրապարակման աղբյուրը նշում է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումը նույնպես կարող է կարևոր գործոն  դառնալ այս հարցում. Հաջողության դեպքում ԵՄ-ն կարող է ապավինել իրանական վառելիքին ռուսական նավթը մասամբ փոխարինելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP