18:47 08.04.2022
Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում այսօր կայացել է աշխատանքի տոնավաճառ՝ Տավուշի մարզի բնակիչների համար․ միջոցառմանը ներկա են գտնվել ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Տոնավաճառը, որը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ հետ համագործակցության շրջանակում, հնարավորություն է տվել մարզի ՄՍԾ տարածքային կենտրոնների հետ համագործակցող, տարբեր ոլորտներ ներկայացնող 34 գործատուի ներկայացնել շուրջ 165 թափուր աշխատատեղ։
Զբաղվածության ոլորտում կարևորելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ սա հերթականն է իրականացվող մի շարք ծրագրերից, որոնք միտված են նվազեցնելու գործազրկության մակարդակը և քաղաքացիներին օգնելու ձեռք բերել նոր մասնագիտություն ու աշխատանք։ «Տոնավաճառի ձևաչափով կազմակերպված այս միջոցառումը ևս մեկ հարթակ է, որը հնարավորություն կտա վերլուծել մարզում առկա թափուր հաստիքների, գործատուների պահանջների, քաղաքացիների մասնագիտական հետաքրքրությունների և այլնի հետ կապված մի շարք մանրամասներ։ Քաղաքացիներին աշխատանքով ապահովելը նախարարության օրակարգային հարցերից է, քանի որ աշխատանք ունեցող մարդն առավել ինքնաբավ է, կարողանում է ինքնուրույն հոգալ իր կարիքները»,- նշել է նախարարի տեղակալը։
ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանի խոսքերով՝ Տավուշի մարզում 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ՝ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը 5300 է․ այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.2 տոկոսով, ինչն, ըստ Թորոսյանի, վկայում է դրական դինամիկայի մասին։
Աշխատանքի տոնավաճառին զուգահեռ կազմակերպվել է նաև երկու աշխատանքային քննարկում․ առաջինի դեպքում գործատուներին է ներկայացվել ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար «Աշխատանք առանց սահմանների» էլեկտրոնային հարթակն՝ իր գործիքներով, մյուսի դեպքում՝ կրթական հաստատությունների ուսանողներն ու աշակերտները ծանոթացել են մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման հմտություններին ու կարողություններին։
11:33 29.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ11:23 29.04.2025
Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 30-ին` ժամը 10:30-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կայք, իսկ ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վարդենիս բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:16 29.04.2025
Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցըԵրևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին […] ...
11:10 29.04.2025
Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել ՈւկրաինաԼատվիայի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել 1500 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Լատվիայից Ուկրաինա է ուղարկվում ևս 1500 մարտական անօդաչու թռչող սարք։ Տարվա առաջին կեսին լատվիական երկու ընկերություններ Կիևին կմատակարարեն 12000 անօդաչու թռչող սարք՝ անօդաչու թռչող սարքերի կոալիցիայի շրջանակներում», – գրել է գերատեսչության ղեկավարը X-ում։ […] ...
11:05 29.04.2025
Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 30-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
10:59 29.04.2025
Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆԻմունիտետը մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգն է: Այն պատնեշում է արտաքին վնասակար գործոններից՝ մանրէներից, վիրուսներից, թույներից և օտար բջիջներից։ Իմունիտետն ակտիվորեն պայքարում է հիվանդությունների դեմ: Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և մարդու առողջությունը պաշտպանելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պատվաստումները՝ կանխում են հիվանդության առաջացումը, նպաստում են առողջության պահպանմանը, նվազեցնում են մահացության […] ...
10:54 29.04.2025
Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանումԱյսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ […] ...