Պատերազմի երկու գույները․Արցախյան պատերազմի հերոսական դրվագները գրող-հոգեբան Մարինե Մանուկյանի ժողովածուներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+9.09 oC

Պատերազմի երկու գույները․Արցախյան պատերազմի հերոսական դրվագները գրող-հոգեբան Մարինե Մանուկյանի ժողովածուներում

18:22 09.04.2022

Մտավորականի ընտանիքում ծնված Մարինեն վաղ տարիքից է բանաստեղծություններ գրել։ Կարդալը, սովորելը իր տարերքն էր։ Հոգնել չուներ՝ ինչպես հիմա է։ 1988 թվականի երկրաշարժը անհետևանք չի մնացել աղջկա կյանքում։ Ձեռք բերած ֆիզիկական դժվարությունները, սակայն, նրան կոփեցին հոգեպես: Մարինեն իրենց տան ամենալավատեսն ու հույս արթնացնողն է։ Մասնագիտությամբ դատական հոգեբան է: «Աղետի հետևանքների հոգեբանական գնահատականը» նրա առաջին հեղինակային գիրքն է, որտեղ ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները:

«Ինքս, լինելով աղետի հետևանքը կրողը, որոշեցի վեր հանել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները։ Ինքս իմ մեջ ուժ գտա հաղթահարելու այդ թերությունը հոգեբանորեն ու օգնել մյուսներին նաև»,- պատմում է Մարինեն։

Մարինեն 2016 թվականից Ամերիկայի գրողների միության անդամ է, 4 գրքերի համահեղինակ է և 4 գրքի հեղինակ, որոնք բովանդակությամբ միայն հոգեբանական վերլուծություններ չեն, բայց հոգեբանի մասնագիտությունն է օգնել, առաջնորդել գրել բանաստեղծություններ ու հոդվածներ։ Ապրիլյան քառօրյա պատերազմը Մարինեի կյանքում դառնում է շրջադարձային: Տան առանձնացված անկյունում գրքի հերոսներն են։ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի պատկերով վզնոցը կրում է որպես թալիսման։

Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանի հետ ջերմ մտերմության արդյունքում սկսել էր նրա մասին գրել, բայց Աղասյանը չհասցրեց կարդալ այն։ Ապրիլյանի հաղթական օրերի կապիտանը զոհվեց 44 օրյա պատերազմում։ Մարինեն այդ օրերին ծանր ապրումներ է ունեցել։

«Երբ համացանցում կարդացի, որ Արթուրը զոհվել էր, աչքերիս չէի հավատում։ Ատամներս սեղմած,արցունքներս զսպելով՝ մի կերպ հավաքեցի ինքս ինձ ու որոշեցի գիրք գրել հերոս Արթուրի մասին»։

Ինչպես բոլորի մոտ է լինում, հուսահատության պահեր է ունեցել, բայց ինքնհաշտության կարողացել է հասնել։ Մարինեն չի դժգոհում, չի գանգատվում, անկախ ֆիզիկական դժվարություններից։ Նույն համբերատարությամբ ժամերով ու օրերով գոբելեն է գործում, աշխատանքներում դարձյալ հայրենասիրական թեմատիկան է գերակշռում:

Համակարգչի առջև է օրվա մեծ մասը, վերահսկում է իր հեղինակած սոցիալական էջերը։ Շտապում է լրացնել, որ գրում է ոչ միայն զոհված հերոսների մասին։

«Ես որևէ մեկին չեմ առանձնացնում բոլորն են իմ հերոսները, բայց չեմ կարող 5000 և ավելի հերոսներին, այսպես ասեմ, իմ տան մեջ տեղավորել»,-ասում է Մարինեն։

Մարինեի գրական ստեղծագործություններն ու հերոսապատումները կարդում են, արձագանքում, ինքն էլ համբերատար պատասխանում է բոլորի նամակներին։ Այժմ հերոսապատում գրքի երկրորդ հատորի լույս ընծայման աշխատանքներով է զբաղված։ Իսկ տարբեր հարթակներում եթե հանդիպեք Մատինա գրական կեղծանվամբ հրապարակումների, դրանց հեղինակը նույն ինքը՝ Մարինե Մանուկյանն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP