Վերսկսվել է Գյումրիի «Անի»  թաղամասի ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Վերսկսվել է Գյումրիի «Անի»  թաղամասի ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլը

18:38 07.04.2022

Գյումրիի «Անի» թաղամասում վերսկսվել է գերմանական KFW բանկի միջոցներով ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլը։ Նախորդ տարվանից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն փոխվել է թաղամասի ջրագծերի գլխավոր խողովակների 80 տոկոսը։ Այս տարի նախատեսվում է նորացնել ևս մի քանի տեղամասերի ջրագծերը, զուգահեռ կատարելու են տնային միացումները։ Ջրագծերի անցկացման աշխատանքներ են տարվում նաև Երկաթգծի բանավանում և Կոմիտաս փողոցում։ Ընդհանուր առմամբ, ծրագրի երրորդ փուլով Շիրակի մարզում նախատեսված է շուրջ 11 մլն եվրո արժողության ենթակառուցվածքների նորացում:

Ջրաշինարարը՝ «Դորոժնիկ» ընկերությունը, վերսկսել է նախորդ տարվանից անավարտ թողած ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի շինաշխատանքները։ Ամբողջ թաղամասի ջրամատակարարման համակարգի նորացման ուշացած ծրագրի երրորդ փուլով ջրագծերի տնային միացումներին են հասել։ Շինարարը պարտավորվել է նոր ջրագիծը հասցնել մինչև դիտահոր, իսկ դրանցից կա ամեն շենքի յուրաքանչյուր մուտքի մոտ։

«Այստեղ շենքերի խողովակները 50 մմ տրամաչափի են, դրա համար մենք հիմա նոր՝ 1000 մմ տրամագծով դիտահորեր ենք կառուցում, հինն ենք օգտագործում, կամ եթե շատ է վնասված, նորն ենք տեղադրում, փականային հանգույցը տեղադրելուց հետո խողովակները բաժանում ենք բնակիչներին»,- նշում է Գյումրիի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի ղեկավար Սուրեն Մամաջանյանը։

Ընդհանուր առմամբ փոխվելու է մոտ 20 կմ երկարության ջրագիծ, և 5 կմ չափով էլ շենքերի ներքին ցանցին միացումներ են արվելու։ Քաղաքի մյուս հատվածների, հին բնակֆոնդի հետ համեմատ՝ Անի թաղամասի 30 տարվա ջրագծերը եղել են մաշված, ինչի պատճառով ջրային կորուստները մոտ 70% են կազմում։ Նոր խողովակներն անցկացվել են հին ցանցին զուգահեռ, բայց նոր փորված խրամուղիներում։ Բնակչի ջրամատակարարումը դեռ հին ցանցով է և աշխատանքների ընթացքում չի դադարեցվել։

«Հին ջրագծերը չենք կարող անջատել, քանի որ նոր ցանցը ավարտված չի, հենց որ ավարտենք, փորձարկումից հետո  արդեն բնակիչներին կսպասարկենք նորով ու հին ջրագծերը կանջատենք»,- նշում է Սուրեն Մամաջանյանը։

Եթե եղանակը թույլ տա, աշխատանքները կավարտվեն 2 ամսից։ Դեռ նախորդ տարվանից մեկնարկած ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն ժամկետների խախտումով են ընթանում։ Ծրագրի պատասխանատուն պատճառներն է թվարկում, որոնք կապում է համավարակային սահմանափակումների, հետպատերազմական վիճակի, բացի երկուսից, նաև շինանյութի ներկրման դժվարությունների հետ։ Իսկ մասնակի ու տեխնիկական խնդիրներ էլ տեղում են առաջ գալիս։

«Տեղանքի ոչ բարվոք վիճակում գտնվող կոմունիկացիաները ամբողջությամբ փտած են, խրամուղիները բացելուց հետո անմիջապես երևում են, որ գոյություն ունեցող  խողովակները փտած են, ու ամբողջ ջուրը լցվում է խրամուղիների մեջ, էդ ընթացքում վերանորոգում ենք, ինչը դանդաղեցնում է մեր աշխատանքները»,- ասում է ջրաշինարարը։

Բացի խմելու ջրագծերի տնային միացումներից, թաղամասում կնորացվի նաև կոյուղատար համակարգի մոտ 100 մետրանոց հատված, այն գտնվում է բարդ տեղանքում ու շինարարի համար կարող է դժվարություններ առաջացնել։

Ջրամատակարարման ծրագրի ամբողջական ավարտից է կախված Անի թաղամասի փողոցների հիմնանորոգման մեկնարկը, որը մոտ 7 տարի է՝ ուշանում է, այն ընդգրկված է ՎԶԵԲ-ի փողացաշինական ծրագրում։ Հիմա ընդամենը ջրաշինարարը փորած հատվածներում հետլիցք է կատարում ու խճապատում, որը ժամանակավոր լուծում է և ոչ այնքան հարմար թաղամասի բնակիչների համար։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

22:56 17.04.2025

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

22:37 17.04.2025

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

Ապրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

BACK_TO_TOP