Նախատեսվում է թղթային դեղատոմսերը փոխարինել էլեկտրոնայինով․ հակաբիոտիկների վաճառքը կվերահսկվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Նախատեսվում է թղթային դեղատոմսերը փոխարինել էլեկտրոնայինով․ հակաբիոտիկների վաճառքը կվերահսկվի

20:52 07.04.2022

 

Նախատեսվում է դեղատոմսերի թղթային տարբերակը փոխարինել էլեկտրոնայինով: Նախագծի հեղինակներն այս կերպ փորձում են ոչ միայն հեշտացնել դեղերի դուրս գրման գործընթացը, այլև վերահսկել հատկապես հակաբիոտիկների անհարկի կիրառումը քաղաքացիների շրջանում:

Պոլիկլինիկաների դեղատան աշխատակիցները պահեստավորված դեղորայքը հիվանդներին տրամադրում են միայն դեղատոմսերով, որոնք գրում և կնիքներով հաստատում են պոլիկլինիկայի բժիշկները: Դեղատոմսերը գրանցվում ու հաշվառվում են, օրական պոլիկլինիկայի դեղատնից անվճար դեղորայք են ստանում մի քանի տասնյակ քաղաքացիներ:

Պետության տրամադրած անվճար, հոգեմետ ու հումանիտար դեղորայքից, պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում ներքին շրջանառության համար կիրառվող առողջապահության նախարարության հաստատած դեղատոմսերից բացի, այլ նմուշի  դեղատոմսեր չկան, ընդունված են նաև բժիշկների տրամադրած ձեռագիր դեղատոմսերը, որոնք նախատեսված են միայն նշանակված դեղորայքը ձեռք բերելու համար: Շատ հաճախ քաղաքացիները դեղատներ են այցելում առանց հետազոտման ու պահանջում են  իրենց նախընտրած կամ ծանոթ-բարեկամի խորհուրդ տված դեղահաբերը:

«Համարյա բոլոր դեղերն ազատ վաճառքի են, այսինքն՝ հիվանդն ինքը կարող է գա վերցնի իր նախընտրած պրեպարատը, կարող է մեզանից խորհուրդ հարցնեն և վերցնեն, խիստ սահմանափակում, բացի հոգեմետ պրեպարատներից, այս պահին չկա»,- ասում է դեղատան աշխատակից Աիդա Խաչատրյանը։

Վերջին տարիներին հակաբիոտիկների խմբի դեղորայքի անհարկի օգտագործման պատճառով նվազել է որոշ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետությունը: Առանց բժշկի նշանակման ինքնակամ հակաբիոտիկների օգտագործումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Չարաշահումներ նկատվեցին հատկապես կորոնավիրուսային համավարակի ժամանակ։

«Կայունություն է առաջանում անտիբիոտիկների նկատմամբ, ու էստեղ նաև վտանգ կա, որ եթե էս տեմպով մենք շարունակենք, մի քանի տարի հետո նույնիսկ սովորական վերքերը  բուժելիս արդեն դեղերը չեն օգնի, որովհետև ամեն պատահած, հասարակ հիվանդության ժամանակ մարդիկ օգտվում են անտիբիոտիկներից ու արգելք չկա»,-նշում է Գյումրիի Գ․Նարեկացու անվան պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի  պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։

2017-18 թվականներին հակաբիոտիկների ազատ վաճառքը սահմանափակող օրենքն ընդունվեց, բայց կիրառություն չունեցավ: Քաղաքացիները դեղատներից անարգել ձեռք են բերում անգամ ամենաբարձր դոզավորման հակաբիոտիկ ու ընդունում առանց բժշկի ցուցումների:

Հենց հակաբիոտիկների վաճառքը կանոնակարգելու, վերահսկելու և որոշ դեպքերում  արգելելու համար նախատեսվում է թղթային դեղատոմսերը փոխարինել էլեկտրոնային տարբերակով, որի դեպքում կհեշտացվի նաև բժիշկների աշխատանքն ու կնվազեցվեն անհարկի գրագրությունները:

 

Երկու ամսվա ընթացքում էլեկտրոնային դեղատոմսի ծրագիրը կփորձարկվի Երևանի և մարզերից մի քանի բուժհաստատություններում, իսկ մինչև տարեվերջ այն կներդրվի  Հանրապետության ամբողջ տարածքում: Համակարգ մուտքի հնարավորություն կունենան բժիշկները, դեղատների աշխատակիցները և վերահսկող տեսչական մարմինը: Առանց դեղատոմսի վաճառված յուրաքանչյուր անուն դեղի համար դեղատան նկատմամբ կկիրառվի 5000 դրամ տույժ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

22:56 17.04.2025

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

22:37 17.04.2025

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

Ապրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

BACK_TO_TOP