Նախկին դպրոցի տեղում նորն է կառուցվում․ Կապս բնակավայրը կունենա մոդուլային տիպի դպրոց  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+13.09 oC

 Նախկին դպրոցի տեղում նորն է կառուցվում․ Կապս բնակավայրը կունենա մոդուլային տիպի դպրոց 

19:59 06.04.2022

Կապս գյուղի նախկին դպրոցը վթարային էր դարձել երկրաշարժից հետո, որտեղ 30 և ավելի տարիներ դասեր էին անցկացնում գյուղի աշակերտները։ Մի քանի տարի առաջ կատարված ուսումնասիրություններով՝ շենքի վթարայնությունը գնահատվել էր 4-րդ աստիճանի, իսկ պատերին ներսից ու դրսից  կատարվել էին երկաթե ամրակայումներ։ 30 տարիների ընթացքում գրեթե միշտ  ընդգրկվում էր դպրոցաշինական հրատապ ծրագրերում, բայց հետո ծախսատարության պատճառով հայտնվում ծրագրերից դուրս։

Դպրոցի նախկին շենքի տարածքն այժմ շինհրապարակ է։ Աշխատանքները նոր մտել են հիմնային փուլ։ Դպրոցի նախագծով շինարարները երկաթբետոնե կառուցատարրերն են հավաքում։ Հանրապետության տարբեր բնակավայրերում կառուցվող այն դպրոցներից մեկն է, որը մոդուլային նախագծով է։

Փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների կառուցման պետական ծրագրով շինարարության առաջին փուլի համար հատկացվել է 339 մլն դրամ, իսկ ընդհանուր արժեքը  683 մլն 915 հազար դրամ է։

«Շիրակի մարզում մոդուլային  տիպի դպրոցներ կառուցվում են 3 բնակավայրերում՝ Արեգնադեմում, Բերդաշենում և Կապսում։ Մոդուլային դպրոցն իրենից ներկայացնում է պատրաստի նախագծանախահաշվային փաստաթղթեր, բազմակի օգտագործման են, կատարվում է միայն տեղանքի տեղակապում, և այդ մոդուլային նախագծով  դպրոցները կառուցվում են»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

Կապսի մոդուլային տիպի դպրոցը նախատեսված է շուրջ 100 աշակերտի համար։  Շինարարական ընկերությունը երևանյան է, աշխատուժը՝ տեղի համայնքի բնակիչներն են։ Գյուղից մշտական արտագնա աշխատանքի մեկնող բրիգադն է, որն այս տարի չի գնացել Ռուսաստանի Դաշնություն։ 25 հոգանոց շինարարական խմբով իրենց գյուղի դպրոցն են կառուցում։

Ներկայումս Կապսի միջնակարգ դպրոցում աշակերտների թիվը 50 է։ Դասերը հիմա կազմակերպում են գյուղի մանկապարտեզում, որի մի մասնաշենքը վերանորոգվել է ու ժամանակավոր հատկացվել դպրոցին։ Նեղլիկ դասասենյակներում, երկկոմպլեկտ ձևաչափով են դասերն անցկացնում ու, հավանաբար, այստեղ կշարունակեն դասապրոցեսը մեկ տարուց ավելի։

Երկու փուլով ընթացող շինարարության ավարտի ժամկետ է սահմանված 2023 թվականի աշունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն

20:53 17.04.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Էմիլ Ա.-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 33-ամյա Ռազմիկ Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում […] ...

Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

20:40 17.04.2025

Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ստեղծվելու է «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի շահառուն հեռուստադիտողն է: Մեկ այլ ծրագրով  պետությունը տարբեր ուղղություններով   կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները։ ...

Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին

20:28 17.04.2025

Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիից հետո, որը թույլ է տվել իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ։ «Հրաշալի երեկո էր։ Մենք մեր երկրպագուների աչքի առաջ հաղթահարեցինք շատ ուժեղ թիմի արգելքը։ Մենք երկու հիանալի հանդիպում անցկացրինք և ամեն ինչ տվեցինք։ Տղաները հիանալի էին։ «Բավարիան» շատ […] ...

Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները

20:17 17.04.2025

Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները

Այս տարի ևս առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները: Ակտիվ և առողջ ապրելակերպին ուղղված խմբակները նպատակ ունեն ավագ սերնդի համար ձևավորել առողջ կենսակերպ` խթանելու ֆիզիկական ակտիվությունն ու կյանքի որակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 17.04.2025

SHANTNEWS

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

19:54 17.04.2025

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը նորից վնասվածք է ստացել, հայտնում է ESPN-ը: 33-ամյա Նեյմարը «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ Բրազիլիայի առաջնության հերթական տուրի խաղի 34-րդ րոպեին վնասվածք ստանալուց հետո արտասվելով հեռացել է խաղադաշտից: Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս էր ապաքինվել վնասվածքից: Նա 6 շաբաթվա ընդմիջումից հետո նախորդ տուրում էր վերադարձել խաղադաշտ: ...

BACK_TO_TOP