10:00 10.04.2022
Կիրակի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախաշեմին Euronews-ը ամեն օր հրապարակում է նյութեր, որոնք բացահայտում են, թե ովքեր են Ելիսեյան մրցավազքի անդամները:
Եվ այսպես.
Ֆրանսիացի ընտրողները ապրիլի 10-ին և 24-ին գնալու են ընտրատեղամասեր՝ ընտրելու նոր նախագահ, բայց ո՞վ է պայքարում Էմանուել Մակրոնին պաշտոնից հեռացնելու համար:
Ընտրապայքարի ամենանշանավոր նորեկը ծայրահեղ աջակողմյան թեկնածու Էրիկ Զեմուրն է, ով սպառնում է քվեներ տանել Մարին Լը Պենից։
Հարցումները ցույց են տալիս, որ Մակրոնը հնարավոր է՝ հաղթի, սակայն հայտնի է, որ նախագահական ընտրությունները Ֆրանսիայում անկանխատեսելի են: Մակրոնը՝ կատարյալ օրինակ , ով քաղաքական շարժում է սկսել 2017 թվականի ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ և հասել է հաղթանակի:
Էմանուել Մակրոն – La République en Marche
Գործող նախագահը առաջատար է հարցումներում՝ չնայած քարոզարշավը սկսել է մարտի սկզբին ։
Մակրոնը հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրում է նախագահի պաշտոնի պաշտոնական վերջնաժամկետից շուտ:
Նա նախատեսում է նվազեցնել գործազրկության մակարդակը, սահմանափակել գործազրկության նպաստների հասանելիությունը, ինչպես նաև բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 65 տարեկան: Նաև ասել է, որ ցանկանում է կենտրոնանալ կրթության և առողջության վրա:
Մակրոնի ծրագիրը քննադատության է ենթարկվել հիմնական աջակողմյան կուսակցության կողմից, քանի որ կրկնօրինակում է նրանց որոշ ծրագրային դրույթներ, ներառյալ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու որոշումը:
Նրա ծրագրում ընդգրկված են վեց նոր ատոմակայանների կառուցման և ոստիկանության աշխատակիցների թվի ավելացման դրույթները:
Մարին Լը Պեն – Ազգային ժողով
Մակրոնի գլխավոր մրցակիցն է, ենթադրվում է, որ ընտրարշավի ինչ որ փուլում նրան կմիանա:
53-ամյա ծայրահեղ աջ առաջնորդը հավատարիմ է մնում իր նախընտրած թեմաներին՝ ներգաղթին և անվտանգությանը:
Նրա նախանշած միջոցառումների թվում են ամուսնության միջոցով հպատակության և 18 տարեկանում ավտոմատ քաղաքացիության ստացման սահմանափակումները :
Նա նաև նախատեսում է սահմանափակել ֆրանսիացիներին ընտանեկան նպաստների հասանելիությունը,իսկ օտարերկրացիների համար սահմանել հինգ տարի սպասման ժամկետ:
Լը պենը, սակայն, հրաժարվել է Ֆրանսիան Եվրամիությունից, Շենգենյան գոտուց և եվրոգոտուց դուրս բերելու գաղափարից։
Լը Պենի հիմնական մարտահրավերը լինելու է ներգաղթի և անվտանգությանը չվերաբերվող հարցերի շուրջ իր վստահելիությունը կառուցելը: Նրա փորձի և տնտեսական գիտելիքների պակասը 2017 թվականին նրան պարտության է մատնել Մակրոնի հետ հեռուստաբանավեճում:
Ժան-Լյուկ Մելենշոն – La France Insoumise
70-ամյա ձախ պոպուլիստ առաջնորդը վերջին նախագահական ընտրություններում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ գրավելով առաջին փուլի ձայների գրեթե 20%-ը: Ընտրություններին նախորդող ամիսների ընթացքում նա հարցումների արդյունքում ստացել ձախակողմյան բոլոր թեկնածուներից ամենաբարձր վարկանիշը:
Նրա առաջարկներից շատերը օրինակ սոցիալական խնդիրների վերաբերյալ ֆրանսիացիները հիմնավոր են համարում:
Նա, օրինակ, հայտարարել է, որ նախատեսում է ստեղծել «սոցիալական արտակարգ օրենք», որը թույլ կտա սառեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների գինը, ներառյալ վառելիքը, գազը, էլեկտրաէներգիան և որոշ պարենային ապրանքներ:
Նա նաև խոստանում է բարձրացնել ամսական նվազագույն աշխատավարձը 1258 եվրոյից մինչև 1400 եվրո:
Մելենշոնը հակասական կերպար է։ Նրան երեք ամսվա պայմանական ազատազրկում և 8000 եվրո տուգանք էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերին՝ պաշտոնյաներին սպառնալու համար, ովքեր խուզարկություն էին իրականացնում իր գրասենյակում՝ ֆինանսական չարաշահումների հետաքննության շրջանակներում:
Անն Իդալգո – Սոցիալիստական կուսակցություն
2020 թվականին վերընտրված Փարիզի ներկայիս 62-ամյա քաղաքապետը երկրորդ ժամկետն է արդեն պաշտոնավարում:
Նա կոչ է արել «վերակառուցել» կրթական և առողջապահական համակարգերը և ասել, որ «զբաղվածության հարցը պետք է կրկին դառնա կենտրոնական խնդիր»
Ինչպես Մելենշոնը, նա ևս առաջարկում է բարձրացնել աշխատավարձերը և ասել է, որ որպես նախագահ իր առաջին գործողություններից մեկը կլինի արհմիություններին բանակցություններ հրավիրելը, «ֆրանսիացիներին վերադարձնելու այնպիսի վարձատրություն, որով նրանք կարող են արժանապատիվ ապրել»:
Նա նաև որպես բնապահպան է ներկայանում: Ֆրանսիայի մայրաքաղաքում նրա ձեռնարկած միջոցառումներից են քաղաքի որոշ մասերում մեքենաների երթևեկության սահմանափակումները և ավելի շատ հեծանվային ուղիներ առանձնացնելը: Նրա նախընտրական ծրագրում կան 170,000 ծառ տնկելու, շենքերի էներգետիկ վերանորոգման և դպրոցական ճաշարաններում պլաստիկի դադարեցման մասին դրույթներ:
Հիշեցնենք՝ սոցիալիստների թեկնածուն 2017 թվականին հավաքել էր ձայների ընդամենը 6,2%-ը, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է կուսակցության համար։ Դրան հաջորդեցին ծանր պարտությունները օրենսդիր եւ Եվրախորհրդարանի ընտրություններում։
Յաննիկ Ջադոտ – Կանաչների կուսակցություն
54-ամյա Ջադոտը Եվրախորհրդարանի պատգամավոր է, ով շահել է Կանաչների կուսակցության մանդատը 2017-ին նախագահական ընտրություններում:
Նա նախատեսում է վերականգնել հարստության հարկը և ավելի շատ հարկել այն ֆինանսական ակտիվները, որոնք ներդրումներ են կատարում հանածո վառելանյութերում:
Ի վերջո, նա ներկայացրել է իր հնգամյա մանդատի գործողության ընթացքում երկիրը «վերանորոգելու» և տնտեսությունը «վերակառուցելու» համար տարեկան 50 միլիարդ եվրո ներարկելու ծրագիրը: Միջոցները կուղղվեն ենթակառուցվածքային նախագծերին, բնակարանաշինությանը, տրանսպորտին:
Վալերի Պեկրես – Les Républicains
Վալերի Պեկրեսին աջակողմյան «Les Republicains» կուսակցության անդամներն ընտրել են որպես Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իրենց առաջին կին թեկնածուն:
Իլ-Դե-Ֆրանս շրջանի ղեկավարը երկու անգամ ղեկավարել է կրթության և ֆինասնաների նախարարությունները : Նա խոստացել է վերանայել միջուկային ռեակտորները փակելու ծրագրերը, սակայն ընդունելով, որ միջուկային էներգիան չի բավականացնի, անհրաժեշտ է խթանել վերականգնվող էներգիան:
Նա նաև կոչ է արել բարձրացնել աշխատավարձերը և բարեփոխումներ իրականացնել գործազրկության և կենսաթոշակային համակարգերում , խոստանում է նվազեցնել պետական պարտքը:
Էրիկ Զեմմուր – Reconquest
Հակասական սյունակագիր, հեռուստատեսային փորձագետ և հեղինակ Էրիկ Զեմմուրը նույնպես Ֆրանսիայի նախագահական ռինգ է նետվել:
63-ամյա Զեմմուրը հայտնի է իսլամի, ներգաղթի և կանանց դեմ իր սադրանքներով, որոնց պատճառով նա բազմիցս դատարանի առջև է կանգնել: Դատապարտվել է 2011 թվականին ռասայական խտրականություն հրահրելու և 2018 թվականին մահմեդականների նկատմամբ ատելություն հրահրելու համար։
Նա պնդում է, որ Ֆրանսիան անկում է ապրում ինչպես աշխարհաքաղաքական ուղղությամբ, այնպես էլ տնտեսապես, ինչի մեղավորը ներգաղթն է, ինչպես նաև հասարակության «իսլամացմումն» ու «կանացիացումը»:
Ֆաբիեն Ռուսել – Le Parti communiste
Նախկին լրագրողը հայտնի է Վիետնամում նկարահանված ռեպորտաժներով: Ֆաբիեն Ռուսելը Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ղեկավարն է 2018 թվականից:
52-ամյա Ռուսելը ներկայումս ֆրանսիացի պատգամավոր է Բելգիայի սահմանին գտնվող երկրի ամենահյուսիսային շրջանից: Նրա ծրագրում հիմնական դրույթներից են աշխատանքային շաբաթը մինչև 32 ժամ կրճատելն և կենսաթոշակային տարիքի իջեցումը մինչև 60 տարեկան, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը մինչև ամսական 1500 եվրո :
Բայց Ռուսելին նույնպես քննադատում են միջուկային էներգիայի և որսի կողմնակից լինելու համար: Ձախակողմյանները նրան քննադատում էին այն բանի համար, որ Ռուսսելը համոզված է, թե միսը, գինին և պանիրը ֆրանսիական սննդակարգի հիմնական բաղադրիչներն են, և որ նա ցանկանում է, որպեսզի մարդկանց համար դա հասանելի լինի:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...
00:00 29.04.2025
Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարինՄինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...