Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ

00:37 29.07.2018

Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ԱՀ Ազգային ժողովի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել են իրենց տեսակետները:

«Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ ինքներս մեզ տանում ենք դեպի բարդ իրավիճակ: «Երևույթին ինքնին շատ բացասական եմ վերաբերվում, որովհետև կարծում եմ, որ հաղթանակած երկրի նախագահին թիրախ դարձնել և ներքաղաքական հարցերի շրջանակ բերել՝ տեղին չէ: Կարծում եմ՝ Հայաստանի և Արցախի նախկին նախագահին կալանավորելը ներքաղաքական շատ լուրջ ընդվզումների կարող է հանգեցնել: Բացի այդ, այն կարող է նոր խնդիրներ առաջ բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- նշել է Ռ. Հյուսնունցը:

Նրա կարծիքով՝ նախագահի ինստիտուտը պետք է երկրի համար հանդիսանա որպես խորհրդանիշ: Բացի այդ, Ռ. Հյուսնունցը մտահոգություն է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով՝ Ադրբեջանին ուրախանալու առիթ է տրվում, և դա այն դեպքում, երբ ամեն պահի գտնվում ենք պատերազմի վերսկսման վտանգի առաջ:
«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն իր հերթին ասել է, որ ՀՀ նոր իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականությունը, որն ընդհանուր առմամբ պայքարում է ապօրինության դեմ, ընդունելի է, քանի որ ժողովրդավար երկիր կառուցելու ճանապարհին, բնականաբար, դրանք անհրաժեշտ քայլեր են: «Ուղղակի խնդիրն այն է, որ դա չպետք է տանի, այսպես ասած, գայթակղության, քանի որ կարող է իրավական հարթությունից տեղափոխվել քաղաքական դաշտ: Կարծում եմ՝ պետք է բավականին զգուշավոր լինել, մանավանդ այն գործիչների պարագայում, որոնք անցել են ճանապարհ և որոշակի ներդրում ունեն երկրի կայացման գործում»,- նշել է Վ. Բալայանը:
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործում համապատասխան իրավական հիմնավորումները պետք է լինեն բավականաչափ: «Այդ առիթով կան շատ մտահոգություններ, և կարծում եմ, որ ՀՀ իրավապահ մարմիններն իսկապես խորությամբ այդ ամենը կուսումնասիրեն՝ բոլոր հարցերին տալով սպառիչ պատասխաններ»,- նշել է Վ. Բալայանը:
«Ժողովրդավարություն»­ խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, բնականաբար, լուրջ մտահոգություն է առաջացրել նաև Արցախում: «Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահն է, այլև՝ ԱՀ առաջին նախագահը՝ լինելով նաև «Արցախի հերոս»: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչը կատարվում է նրա անվան շուրջ՝ հատկապես վերջին օրերին»,- ասել է Վ. Բաղրյանը:
Նա նշել է, որ անընդունելի է որոշ քաղաքական ուժերի և անձանց անթաքույց հրճվանքը՝ պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, ինչը սեպ է խրում հասարակության համերաշխության մեջ: «Մտադրություն չունեմ պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանին, կարծում եմ՝ նա դրա կարիքը չունի: Սակայն հետևելով գործընթացներին՝ տպավորություն ունեմ, որ դրանք ոչ այնքան իրավական դաշտում են, որքան քաղաքական: Եվ այդ քաղաքական շահարկումները միանգամայն անթույլատրելի են»,- նշել է Վ. Բաղրյանը:
Պատգամավորն ընդգծել է, որ ակնկալում է արդար և թափանցիկ դատավարություն. եթե խախտվել է օրենք, ապա պետք է լինի արդար դատաքննություն և պատասխանատվություն, քանի որ օրենքի առաջ հավասարապես պատասխանատու են բոլորն՝ անկախ կարգավիճակից: «Սակայն եթե օրենք չի խախտվել, ապա քաղաքական հետապնդումներն անընդունելի են, և եթե քաղաքական հետապնդման կարող է ենթարկվել հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահը, ապա ի՞նչ արդարություն կարող է ակնկալել շարքային քաղաքացին»,- ասել է Վ. Բաղրյանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP