17:39 04.04.2022
Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին. նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ ապրիլի 4-ին կայացած հանդիպմանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան մշտապես աջակցել է Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը՝ Հակոբ Արշակյանն առանձնակի ընդգծել է երկու երկրների միջպետական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը հիշատակել է մարտի 9-ին Փարիզում կայացած Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված՝ «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» համաժողովը: Խորհրդարանի փոխնախագահի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ այդ համաժողովի անցկացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը և Արուսյակ Մանավազյանը մանրամասներ են ներկայացրել մեր երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացների ու ներքաղաքական իրավիճակի մասին:
12:40 29.04.2025
Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնություններըՀայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը և ողջունում է համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ: «Վերջին շրջանում […] ...
12:35 29.04.2025
Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվելԱյսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել: ...
12:32 29.04.2025
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ․ «Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, սիրելի՛ բարեկամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական […] ...
12:26 29.04.2025
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի և ստվերային տնտեսության դեմ: Այս անգամ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և հաճախ չի տրամադրում […] ...
12:23 29.04.2025
ՃՊՏ՝ ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբԱպրիլի 29-ին՝ ժամը 10։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ «Ford» […] ...
12:15 29.04.2025
Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտըԵրևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգման շրջանակներում Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...