08:35 04.04.2022
Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել ապրիլի 4-ին՝ Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում «ուկրաինացի արմատականների բացահայտ սադրանքի պատճառով»։ Այս մասին Telegram-ում հայտնել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Ապրիլի 3-ին Ուկրաինայի իշխանությունները, ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների մասին (մոտ 400 մարդու սպանության մասին է խոսքը), որոնք իբր տեղի էին ունեցել Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում։ Հրապարակվել էր տեսանյութ, որտեղ քաղաքի փողոցներում երևում էին արյունոտ դիակներ։
Ռուսաստանում այս կադրերը կեղծ են անվանել՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ դիակները «շարժվում են», ինչից կարելի է ենթադրել, որ դա բեմականացված է: ՌԴ ՊՆ-ն Բուչայում զանգվածային սպանությունների մեղադրանքներրը համարել է սադրանք:
Մոսկվայում նաև նշվել են, որ մարտի 31-ին Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը հաստատել է, որ քաղաքում ռուս զինվորներ չկան, սակայն չի հիշատակել փողոցներում կապված ձեռքերով գնդակահարված բնակիչների մասին։
Տեղի ունեցածի հետ կապված միջազգային արձագանքը եղել է շատ խիստ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին կոչ է արել շտապ կարգով հրավիրել ԵՄ գագաթնաժողով՝ Ռուսաստանին մեղադրելով ռազմական հանցագործությունների մեջ։ Կոչ է արել ստեղծել միջազգային տրիբունալ և խստորեն պատժել մեղավորներին: Լեհաստանի վարչապետը նաև կոչ է արել խստացնել հակառուսական պատժամիջոցները և Ուկրաինային զենք մատակարարել։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել միջազգային հանրությանն ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը Բուչա՝ տարածված կադրերը համարելով «սարսափելի և սահմռկեցուցիչ»: Ուկրաինայի նախագահ Զելենսկին Բուչա է հրավիրել Անգելա Մերկելին ու Նիկոլա Սարկոզիին՝ նշելով, որ ցանկանում է ստեղծել արդարադատության հատուկ մեխանիզմ՝ ուկրաինացի և օտարերկրյա փորձագետների ներգրավմամբ։ Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել Բուչայի իրադարձությունների հետ կապված։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան իր հերթին չի բացառել հակառուսական նոր պատժամիջոցների ընդունումը՝ կապված տեսանյութի հետ։
11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին12:12 26.11.2024
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքինԴատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...
12:05 26.11.2024
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
11:58 26.11.2024
ՀՀ վարչապետը որոշ պարզաբանումներ է ներկայացրել վերջին նշանակումների առիթովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝ քանի որ իր վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում է որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով: «Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ […] ...
11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել էՆոյեմբերի 25-ին, ժամը 19.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա Աշոտ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Նոյեմբերի 26-ի առավոտյան հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...
11:44 26.11.2024
Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներԴիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք երթեւեկել ձմեռային անվադողերով»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...