15:30 03.04.2022
Ղազախստանի փրկարարները տարհանել են ավելի քան 600 մարդու Արևմտյան Ղազախստանի շրջանի երկու գյուղերից, որտեղ ջրհեղեղի հետևանքով ավելի քան 170 բնակելի շենք է հեղեղվել։ Այս մասին կիրակի հայտնել են Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Ապրիլի 3-ին Ժանիբեկ թաղամասում առատ ձնհալի և անձրևի հետևանքով հալված ջրերը հեղեղել են երկու բնակավայր, Ժակսիբայ գյուղում ջրի տակ է անցել մոտավորապես 170 բնակելի շենք, տարհանվել է 637 մարդ»,- ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, Տալովկա գյուղում ջրի տակ է անցել երկու տուն։ Այդտեղից էլ ութ մարդ է տարհանվել։
Փրկարարներն այս գյուղերում իրականացնում են հերթապահություն։ ԱԻՆ-ի տվյալներով՝ Ղազախստանում ջրհեղեղներ են սկսվել նաև Պավլոդարի, Ակտոբեի և Կարագանդայի շրջաններում։
08:15 29.04.2025
Վան Ի. Չինաստանը պաշտպանում է ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառներըՊեկինը հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին և հույս ունի, որ դրա հիմնական պատճառները կլուծվեն: Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ «Չինաստանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին և հուսով է, որ շահագրգիռ կողմերը կանդրադառնան ճգնաժամի բուն պատճառներին և հնարավորինս […] ...
08:06 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 29.04.2025
Անգլիական ֆուտբոլն այժմ ավելի լավ ենք հասկանում․ ԿվարացխելիաՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է «Արսենալի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման մասին. «Չեմպիոնների լիգան, ըստ իս, ֆուտբոլային գլխավոր մրցաշարն է։ Դրան մասնակցելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Բոլորը ցանկանում են նվաճել գավաթը, բայց դա անհավանական բարդ է։ Սա չեմպիոնների մրցաշարն է, որտեղ բոլոր թիմերը բավարար վարպետություն ունեն հաղթելու համար։ Մենք պետք է կենտրոնանք […] ...
07:21 29.04.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելքՍույն թվականի Ապրիլի 29-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 […] ...
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...