Վարչապետն ընդունել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոյին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

Վարչապետն ընդունել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոյին

12:16 03.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Մայոյի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իտալիայի հետ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում:

Լուիջի դի Մայոն ընդգծել է իր երկրի կառավարության շահագրգռվածությունը՝ ընդլայնելու և ամրապնդելու Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Երկուստեք հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ շեշտելով Արցախի կարգավիճակի հստակեցման, անվտանգության ապահովման և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Լուիջի դի Մայոն Իտալիայի աջակցությունն է հայտնել ՄԽ համանախագահության և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությանը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:23 29.04.2025

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապրիլի 30-ին` ժամը 10:30-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կայք, իսկ ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վարդենիս բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

11:16 29.04.2025

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

Երևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին […] ...

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

11:10 29.04.2025

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

Լատվիայի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել 1500 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Լատվիայից Ուկրաինա է ուղարկվում ևս 1500 մարտական ​​անօդաչու թռչող սարք։ Տարվա առաջին կեսին լատվիական երկու ընկերություններ Կիևին կմատակարարեն 12000 անօդաչու թռչող սարք՝ անօդաչու թռչող սարքերի կոալիցիայի շրջանակներում», – գրել է գերատեսչության ղեկավարը X-ում։ […] ...

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:05 29.04.2025

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 30-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

10:59 29.04.2025

Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

Իմունիտետը մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգն է: Այն պատնեշում է արտաքին վնասակար գործոններից՝ մանրէներից, վիրուսներից, թույներից և օտար բջիջներից։ Իմունիտետն ակտիվորեն պայքարում է հիվանդությունների դեմ: Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և մարդու առողջությունը պաշտպանելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պատվաստումները՝ կանխում են հիվանդության առաջացումը, նպաստում են առողջության պահպանմանը, նվազեցնում են մահացության […] ...

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

10:54 29.04.2025

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

Այսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ […] ...

BACK_TO_TOP