Որո՞նք են դիաբետի համար վնասակար և օգտակար մթերքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+12.09 oC

Որո՞նք են դիաբետի համար վնասակար և օգտակար մթերքները

18:43 03.04.2022

Մոսկվայի առողջապահության վարչության գլխավոր էնդոկրինոլոգ Միխայիլ Անցիֆերովը նշել է, որ շաքարախտի առկայության դեպքում պետք է խուսափել մեծ քանակությամբ հեշտությամբ մարսվող, պարզ ածխաջրեր պարունակող մթերքներից, ինչպիսիք են շաքարավազը, մեղրը, մուրաբան, հյութերը, քանի որ դրանք արագ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը:

Վնասակար մթերքներից էնդոկրինոլոգը նշել է նաև կենդանական ճարպեր պարունակող մթերքները՝  բեկոն, ապխտած երշիկեղեն, ճարպոտ միս: Նա նաև խորհուրդ է տվել տապակած կերակուրներ չուտել, քանի որ դրանք կարող են մեծացնել ինսուլինի դիմադրողականությունը՝ խաթարելով սեփական ինսուլինի աշխատանքը և նպաստել գիրացմանը:

Էնդոկրինոլոգը նշել է, որ շաքարային դիաբետով հիվանդների համար օգտակար են բանջարեղենը, բացառությամբ կարտոֆիլի և հասուն հատապտուղների, բջջանյութով հարուստ մրգերը, սպիտակուցային մթերքները՝ հնդկահավը, ձուկը, անյուղ միսը, ձվի սպիտակուցը, կաթնաշոռի ցածր յուղայնությամբ տեսակները։

«Այն, որ շաքարախտի դեպքում անհրաժեշտ է շաքարը փոխարինել քաղցրացուցիչով, մարքեթինգային հնարք չէ, այլ շաքարախտի բուժման նախապայման։ Մենք հատկապես խորհուրդ ենք տալիս իսկական քաղցրացուցիչներ, որոնք ներառում են ասպարտամ, սուկրալոզա, սախարին, ցիկլամատ, որոնք չունեն կալորիաներ և չեն առաջացնում արյան շաքարի բարձրացում: Բայց ֆրուկտոզան կալորիաներ է պարունակում և կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը»,- եզրափակել է մասնագետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վան Ի. Չինաստանը պաշտպանում է ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները

08:15 29.04.2025

Վան Ի. Չինաստանը պաշտպանում է ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները

Պեկինը հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին և հույս ունի, որ դրա հիմնական պատճառները կլուծվեն: Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ «Չինաստանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին և հուսով է, որ շահագրգիռ կողմերը կանդրադառնան ճգնաժամի բուն պատճառներին և հնարավորինս […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Անգլիական ֆուտբոլն այժմ ավելի լավ ենք հասկանում․ Կվարացխելիա

08:00 29.04.2025

Անգլիական ֆուտբոլն այժմ ավելի լավ ենք հասկանում․ Կվարացխելիա

ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է «Արսենալի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման մասին. «Չեմպիոնների լիգան, ըստ իս, ֆուտբոլային գլխավոր մրցաշարն է։ Դրան մասնակցելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Բոլորը ցանկանում են նվաճել գավաթը, բայց դա անհավանական բարդ է։ Սա չեմպիոնների մրցաշարն է, որտեղ բոլոր թիմերը բավարար վարպետություն ունեն հաղթելու համար։ Մենք պետք է կենտրոնանք […] ...

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

07:21 29.04.2025

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

Սույն թվականի Ապրիլի 29-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

BACK_TO_TOP