18:43 04.04.2022
Գյումրիի 4 հատվածներում նախատեսվում է կանաչապատման պիլոտային ծրագիր իրականացնել, որն ունենալու է դիզայներական նոր լուծումներ, կանաչ միջավայրը համապատասխան է լինելու քաղաքի զբոսաշրջային գրավչությանը։ Փորձնական ծրագիրը սկսվելու է կենտրոնական հրապարակից, որը գրեթե զուրկ է կանաչ գոտիներից։ Գծագրումներն ու չափագրումները Գյումրիի քաղաքապետարանը պատվիրել է «Լանդշաֆտ» ընկերությանը։ Մոտ 2 շաբաթից քաղաքապետարան է ներկայացվելու հրապարակի կանաչապատման նոր դիզայնը։
Մասնագետները հողային մակերեսներն են չափագրում՝ մոտավոր պատկերացում կազմելու համար, թե ինչ չափի տարածքում է հնարավոր հրապարակը ժամանակակից մոտեցումներով կանաչապատել։
«Այն կանաչապատումը, որ հիմա կա քաղաքում, դա չի համապատասխանում զբոսաշրջային քաղաքին, իսկ մենք ուզում ենք ունենալ մեկ դիզայն, գեղեցիկ կանաչապատում»,- նշում է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։
Կենտրոնական հրապարակը կանաչապատման պիլոտային ծրագրի սկիզբն են համարում, նախատեսում են նաև այլ տարածքներ ևս ընդգրկել։ Գյումրիում կանաչ գոտիները գրեթե 5 անգամ պակաս են սահմանված նորմերից։ Կանաչ տարածքների պահպանության համար հարկավոր է ունենալ ոռոգման ցանց, որը շատ հատվածներում կա՛մ բացակայում է, կա՛մ քայքայված է։ Քաղաքի եղած սակավ կանաչ տարածքները մինչև հիմա ջրցան մեքենաներով են ջրվում։
«Հիմա մենք դեռ քննարկում ենք, թե ջուրը որտեղից պետք է վերցնենք, որ կաթիլային ոռոգման ցանց ապահովենք, դեռ ոչինչ հստակեցված չէ, միայն կարող եմ ասել, որ վիճակը էնքան էլ լավ չէ, դրա համար մշակվել է էս ծրագիրը, որ ունենանք միշտ կանաչ քաղաք, որի համար պարտադիր են ոռոգման համակարգն ու մշտադալար բույսերը»,- նշում է «Լանդշաֆտ» ՍՊԸ ոռոգման բաժնի աշխատանքների ղեկավար Հրանտ Եղիազարյանը։
Կանաչապատման փորձնական ծրագրի ընթացքում ընկերությունը հակված է կենտրոնական հրապարակի տարածքն ապահովել կաթիլային ոռոգման ցանցով, թեև սա ընդամենը առաջարկ է, որը դեռ քննարկման փուլում է։ Աճեցվող բույսերի ընտրության հարցում հաշվի կառնեն նաև տեղի բնակլիմայական պայմանները, կընտրեն այն ծառատեսակներն ու բույսերը, որոնք հեշտ հարմարվողականություն կունենան։ Կանաչապատման ընդհանուր լանդշաֆտում հրապարակի եղևնիներն ինչ տեղ կունենան, և ինչ լուծումներ է առաջարկում կանաչապատող ընկերությունը։ Եղևնիների տեղափոխման խնդիրը, այնուամենայնիվ, նորից քննարկվող տարբերակ է համարվում։
«Կան եղևնիներ, որոնք հիվանդ են, էդ մասով էլ պետք է մտածենք, հասկանանք՝ մնալո՞ւ են, թե՞ տեղափոխվելու են»,- ասաց ոռոգման բաժնի աշխատանքների ղեկավարը։
Փորձնական ծրագրի մեկնարկի համար, որը վերաբերում է միայն կենտրոնական հրապարակին, ֆինանսական միջոցներն առայժմ ուղղվում են տեղական բյուջեից, մեծ ծավալի աշխատանքների դեպքում դոնորներին դիմելու անհրաժեշտություն կառաջանա։ 2 շաբաթից ընկերությունը քաղաքապետարան կներկայացնի կենտրոնական հրապարակի կանաչապատման պատկերը։ Այն նաև հանրային քննարկմանն է ներկայացվելու։ Սա համարվում է պիլոտային ծրագրի առաջին փուլը։
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին18:38 23.11.2024
Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...
18:28 23.11.2024
Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը ԹբիլիսիումՎրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...
18:20 23.11.2024
Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակՇիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...
18:09 23.11.2024
Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...
17:53 23.11.2024
Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...