17:55 28.07.2018
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ողջունում է Հայաստանում օրինականության վերականգնմանը, օրենքի առջև բոլորի հավասարությանը միտված այն գործընթացը, որը սկսվել է Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության կողմից: Այս մասին տեղեկացնում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը:
Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեղափոխության հիմքում սերն ու համերաշխությունն էր, ատելության բացառումը։
«Համոզված ենք, որ ՀՀ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ սկսված դատավարությունը կկայանա արդարադատության տառին համապատասխան։ Հոկտեմբերի 27-ի արյունալի սպանդով, պետականության հիմնասյուն հանդիսացող այրերի գնդակահարությամբ, մինչ օրս չբացահայտված քաղաքական սպանություններով, այլախոհների նկատմամբ ճնշումներ, հալածանքներ կիրառելով, ընտրությունների կեղծմամբ, կրիմինալի և օլիգարխիայի՝ պետական համակարգի հետ սերտաճմամբ իշխանություն պահած անձի գործունեությանը պետք է տրվեն նաև քաղաքական գնահատականներ։ Անհրաժեշտ է քննել, թե ի՞նչ պայմաններում Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարևորագույն օբյեկտները հանձնվեցին օտար պետություններին, սփյուռքյան բազմամիլիոն օգնությունները որ ուղղությամբ մսխվեցին և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկրի քաղաքական ու հասարակական մթնոլորտի առողջացման համար չափազանց կարևոր են անձեռնմխելի ու անպատժելի դասի իսպառ վերացումն ու գործած հանցանքների համար պատասխնատվություն կրելուց անխուսափելիությունը:
«Քաղաքական գնահատականի և իրավական փաստերի համակցումը հնարավորություն կտա երաշխավորել բոլոր ապագա իշխանությունների զսպվածությունն ու անպատժելիության մթնոլորտի ձևավորման բացառումը: Միաժամանակ խիստ մտահոգիչ ենք համարում որոշ քաղաքական ուժերի կողմից՝ դատաիրավական համակարգի հանդեպ անվստահությամբ լցված հայտարարությունների տարածումը, մասնավորապես՝ նախկին կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հայտարարությունները՝ քաղաքական հետապնդումների, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հաշվեհարդարի վերաբերյալ։ Որպես աշխարհասփյուռ Հնչակյան ընտանիքի անդամ մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Նոր Հայաստանի իրավահավասար պետություն դառնալու գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...