23:55 03.04.2022
Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում՝ բրիտանական կառավարությունը համոզված էր, որ խորհրդավոր հրեշը իսկապես ապրում է Շոտլանդիայի բարձրլեռնային լճում:
Լոխ Նեսսի հրեշի հետ կապված պաշտոնական փաստաթղթերը գաղտնազերծվել են 2006թ: Բնապահպաններն ու դրանով զբաղվող գիտնականները դա պահանջում էին կառավարությունից՝ վկայակոչելով, այսպես կոչված, տեղեկատվության ազատության օրենքը: Ու պարզվում է, որ անցյալ դարի 80-ականներին բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաները՝ Մարգարետ Թետչերի գլխավորությամբ, բուռն հետաքրքրված էին շոտլանդական բարձրադիր լճի լեգենդար բնակչի ճակատագրով։ Մասնավորապես, «երկաթե Լեդիին» անհանգստացրել են լավ զինված «հրեշների որսորդների» մի քանի խմբեր, որոնք մտադիր էին բռնել նրան։ Կառավարությանն անհանգստացնում էր, թե ինչպե՞ս է հնարավոր կանխել նրանց «չարամիտ գործունեությունը»։
Նույն գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Մարգարեթ Թետչերը երբ նոր էր դարձել վարչապետ, աջակցում էր կառավարության ծրագրին՝ ուղարկել վարժեցված դելֆիններ Լոխ Նեսսի հրեշին որոնելու համար: Ենթադրվում էր, որ այդ դելֆինները պետք է ունենային հատուկ տեսախցիկներ և հզոր լույսեր, որոնք ավտոմատ կերպով կմիանային, երբ ստորջրյա տարածքում որևէ խոշոր օբյեկտ հայտնվեր:
Լոխ Նեսսի հրեշի մասին բրիտանական կառավարությանը դիմելու գաղափարը ի հայտ եկավ այն բանից հետո, երբ մի շոտլանդացի թոշակառու, ով ապրում էր Լոխ Նեսի ափին, ծանծաղ ջրում մի քանի հսկայական ող գտավ: Պարզվեց, որ ողերը պատկանում են պլեզիոզավրին՝ հսկա ջրային մողեսին, որն ապրել է մոտ 150 միլիոն տարի առաջ։ Համենայն դեպս, այդպես էին կարծում Էդինբուրգի ազգային թանգարանի փորձագետները։
Թոշակառուն չէր բացառում, որ գտել էր լեգենդար հրեշի ոսկորները: Ավելի ճիշտ ոչ թե հենց նրա, որը, իբր, մինչ օրս այստեղ է ապրում, այլ նրա անմիջական նախահոր։ Քանի որ, ըստ ականատեսների, Նեսսին ճիշտ նույն տեսքն ունի, ինչ պլեզիոզավրը՝ մի տեսակ վիթխարի պայուսակի նմանվող՝ թիակներով, թաթերով և երկար պարանոցով:
Սակայն մի քանի տարի առաջ Գարի Քեմփբելը, ով հատուկ գրանցամատյանում գրանցում է Լոխ Նեսի հայտվելը, նրան անհետ կորած հայտարարեց: Պատճառը 8 ամիս շարունակ ապացույցների բացակայությունն էր։
Այնուամենայնիվ, շուտով մանչեսթերցի Հեյլի Ջոնսոնը հայտնեց, որ մայիսյան տոներին տեսել է հրեշին և նույնիսկ լուսանկարել է Շոտլանդիայում գտնվելու ժամանակ:
Տարբեր երկրների գիտնականները՝ Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանի պրոֆեսոր Նիլ Գեմելի գլխավորությամբ, ավելի քան մեկ տարի ուսումնասիրել են այն լիճը, որում, իբր, ապրում է հրեշը: Արդյունքները հայտարարվել են 2019 թվականի սեպտեմբերի սկզբին։ Արշավախմբի նպատակն էր պարզել, թե արդյոք այդ լճում ապրում է արտասովոր կենդանի:
Հետազոտողները վերլուծել են, այսպես կոչված, շրջակա միջավայրի ԴՆԹ-ն՝ գենետիկ նյութը, որը բաղկացած է լճի տարբեր բնակիչների մաշկի կտորներից, լորձից, թեփուկներից, մեզից, կղանքից:
Վերլուծության համար նմուշներ են հավաքվել լճի 300 տեղից, խորություններից։ Հայտնաբերված ԴՆԹ-ի մասնիկները նույնականացվել են: Առկա տվյալների բազաների համեմատությունը վկայել է՝ լճում չկան նախապատմական կենդանիներ և տեսանելի անցյալում չեն էլ եղել:
Պրոֆեսորի խոսքերով՝ լճի այցելուներին մոլորեցնում են հսկա օձաձկները, որոնց երկարությունը գերազանցում է 2 մետրը: Շրջակա միջավայրից ստացված ԴՆԹ-ի վերլուծությունը հաստատել է, որ այդպիսի հսկաներ լճում բնակվում են:
08:25 29.04.2025
The Times. Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունը աշխատակիցներին արգելում է հեռախոսները լիցքավորել չինական մեքենաներումՄեծ Բրիտանիայի պաշտպանական ընկերությունները նոր սահմանափակումներ են մտցնում իրենց աշխատակիցների համար՝ արդյունաբերական լրտեսության զոհ դառնալու մտավախության պատճառով: Ինչպես հայտնում է The Times թերթը, որոշ դեպքերում անվտանգության կանոնակարգերը ներառում են չինական արտադրության մեքենաներում սմարթֆոնների USB պորտերին միացնելու արգելքը։ Բրիտանական զենք արտադրողները մտավախություն ունեն, որ չինական տեխնոլոգիան կարող է օգտագործվել սմարթֆոնների վրա չարամիտ ծրագրեր տեղադրելու համար: Չինաստանի […] ...
08:15 29.04.2025
Վան Ի. Չինաստանը պաշտպանում է ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառներըՊեկինը հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին և հույս ունի, որ դրա հիմնական պատճառները կլուծվեն: Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ «Չինաստանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին և հուսով է, որ շահագրգիռ կողմերը կանդրադառնան ճգնաժամի բուն պատճառներին և հնարավորինս […] ...
08:06 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 29.04.2025
Անգլիական ֆուտբոլն այժմ ավելի լավ ենք հասկանում․ ԿվարացխելիաՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է «Արսենալի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման մասին. «Չեմպիոնների լիգան, ըստ իս, ֆուտբոլային գլխավոր մրցաշարն է։ Դրան մասնակցելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Բոլորը ցանկանում են նվաճել գավաթը, բայց դա անհավանական բարդ է։ Սա չեմպիոնների մրցաշարն է, որտեղ բոլոր թիմերը բավարար վարպետություն ունեն հաղթելու համար։ Մենք պետք է կենտրոնանք […] ...
07:21 29.04.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելքՍույն թվականի Ապրիլի 29-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 […] ...
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...