Կարմրուկի համաճարակ Վրաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Կարմրուկի համաճարակ Վրաստանում

16:38 19.02.2018

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության Վրաստանի Ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հաստատել է, որ երկրում կարմրուկի համաճարակ է արձանագրվել: Վերջին տվյալներով, Վրաստանում արձանագրվել է կարմրուկով հիվանդության 268 դեպք: Դրանցից մոտ 70% -ը`Աջարիայում: Միայն անցած շաբաթվա ընթացքում այստեղ արձանագրվել է 48 նոր դեպք: Կարմրուկով վարակման դեպքեր են արձանագրվել նաև Թբիլիսիում:

Գամկրելիձեի հայտարարությամբ` դպրոցներում և մանկապարտեզներում ստուգումներ են իրականացվում երեխաների շրջանում`համոզվելու համար որքան  երեխա է պատվաստված վարակիչ հիվանդության դեմ:Վարակման դեպքեր են արձանագրվել նաև 20-40 տարեկան բնակիչների մոտ:

Վրացի մասնագետները կոչ են անում բնակչությանը պատվաստվել կարմրուկի դեմ`ապահովագրելով իրենց և իրենց սերունդներին վարակից: Հատկապես ռիսկային գոտում են  գտնվում այն երիտասարդ կանայք, ովքեր պատրաստվում են մայրանալ: Չպատվաստված կինը կարող է վարակվել կարմրուկով հղի ժամանակ`վարակելով պտղին, իսկ դա կարող է երկուսի համար էլ ծանր հետևանքներ ունենալ:

Կարմրուկը վարակիչ հիվանդություն  է, որը փոխանցվում է օդակաթիլային միջոցներով: Վարակի աղբյուր է հանդիսանում կարմրուկով վարակված հիվանդը: Հիվանդությունը սկսվում է 38-40 աստիճան ջերմությամբ: Ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի բացակայությամբ, չոր հազով,ավելի ուշ հայտնվում է նաև ցանը:Մասնավորաես վտանգավոր է ինկուբացիոն շրջանի վերջին օրերից մինչև ցանի չորրորդ օրվա ժամանակաշրջանը: Ցանի երևալուց հետո 5-րդ օրը հիվանդը վտանգ չի ներկայացնում: Կարմրուկ տարած անձը հիվանդության նկատմամբ ձեռք է բերում ցմահ իմունիտետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP