ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

19:00 01.04.2022

Հայաստանում գտնվող ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամներն ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ու ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթանալով ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին` գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը նշել է.

«Մենք երբեք չպետք է մոռանանք պատմության դասերը: Այսպիսի վայրերը մեզ հիշեցնում են, որ պետք է աչալուրջ լինենք մեր շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ: Մեծապես գնահատում եմ մեր այցը: Սա շատ յուրահատուկ վայր է»:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայերենով ողջունել է բոլորին և նշել.

«Շատ ուրախ եմ, որ նորից այստեղ եմ, որ այս պատմական երկրում հանդիպում եմ հրաշալի մարդկանց: Ուրախ եմ Մեծ Բրիտանիայի Լորդերի և Համայնքների պալատների ներկայացուցիչների հետ այստեղ լինել: Մենք կփորձենք լինել ձեր ձայնը: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությամբ աջակից լինել ձեր իրավիճակին: Ես խորապես ցավում եմ, որ ձեր ժողովուրդը տառապում է` հատկապես Արցախում: Մենք հարգում ենք ձեզ: Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում ձեզ` ազատության սահմանագիծը պահելու համար»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Զախարյանը կարող է պատրաստ լինել մրցաշրջանի վերջին շաբաթվան

22:57 29.04.2025

Արսեն Զախարյանը կարող է պատրաստ լինել մրցաշրջանի վերջին շաբաթվան

Ռուսաստանի ազգային հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է պատրաստ լինել ընթացիկ մրցաշրջանի վերջին շաբաթվան, հայտնում է Sport24-ը։ «Արսենը սկսել է մարզվել դաշտում։ Ճիշտ է` դեռ անհատական է պարապում, բայց օր-օրի ավելի լավ է զգում։ Բացառված է, որ նրա վերականգնումն անցնի Ռուսաստանում։ Զախարյանն այստեղ է շարունակելու ապաքինումը, քանի որ կարող է պատրաստ լինել […] ...

Այցելեցինք Սյունիքի մարզ՝ հետևելու պետբյուջեի միջոցներով կառուցվող Խոզնավար – Գորիս ճանապարհի շինաշխատանքների ընթացքին. ՏԿԵ նախարար

22:53 29.04.2025

Այցելեցինք Սյունիքի մարզ՝ հետևելու պետբյուջեի միջոցներով կառուցվող Խոզնավար – Գորիս ճանապարհի շինաշխատանքների ընթացքին. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր առավոտյան այցելել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայր՝ հետևելու պետբյուջեի միջոցներով կառուցվող Խոզնավար ֊ Գորիս ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանուն

22:49 29.04.2025

Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանուն

Ապրիլի 26-ին հաղորդվել էր 2010 թվականին ծնված Վահե Ս․-ի անհետ կորելու մասին: Ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում Վայոց ձորի մարզի պարեկները ապրիլի 27-ին՝ ժամը 8:20-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ հատվածում Վահե Ս․-ին հայտնաբերել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին: Հանգամանքները պարզվում են: ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետի կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

22:46 29.04.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետի կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի «Լիբերալ կուսակցությանը» հաղթանակի առթիվ։ «Ջերմորեն շնորհավորում ենք Մարկ Քարնիին և «Լիբերալ կուսակցությանը»՝ Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք հետագայում ամրապնել և խորացնել մեր փոխշահավետ համագործակցությունը »,- գրել […] ...

Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն

22:37 29.04.2025

Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն։ «Ռոման» փնտրում է Կլաուդիո Ռանիերիին փոխարինող, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա պաշտոնից։ Sky Sport-ը հաղորդում է, որ Ֆաբրեգասը ընդգրկվել է «Ռոմայի» հավանական մարզիչների ցանկում։ 37-ամյա իսպանացին գտնվում է նաև «Միլանի», «Յուվենտուսի», «Լայպցիգի» և «Լիդսի» դիտակետում։ «Ռոմայի» ցուցակում են նաև Ֆրանչեսկո Ֆարիոլին («Այաքս»), […] ...

Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

22:28 29.04.2025

Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեություն, 2023-2024 թվականներին, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արարատի մարզում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունի 1,44 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից տարածքում, Հրազդան գետի ափին արդյունահանել է մոտ 7 770 […] ...

BACK_TO_TOP