Հոկտեմբերի 1-ից դեղերը՝ միայն դեղատոմսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Հոկտեմբերի 1-ից դեղերը՝ միայն դեղատոմսով

13:33 19.02.2018

Դեղերը պետք է վաճառվեն դեղատոմոսով. այս մասին այսօր հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Դեղերը դեղատոմոսվ վաճառելու կարգը Հայաստանում նոր չէ, ՀՀ-ում գրանցված մոտ 4700 դեղերից դեղատոմսով բաց թողման ենթակա է 2700-ը: Նոր կարգով վերահսկողությունն է ուժեղացվելու, առանց դեղատոմսի դեղ նշանակող բժիշկներն ու վաճառողները տույժերի են ենթարկվելու: Նրանց  աշխատանքը վերահսկելու են հատուկ տեսչության աշխատակիցները:

Մարտի 1-ից պարտադիր պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնալ պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի համար, հուլիսի 1-ին պարտադիր դեղատմոսով կվաճառվեն բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից դեղատոմսը պարտադիր կդառնա մնացած բոլոր դեղերի համար:

Նոր կարգի ծանոթացման ժամանակ ՀՀ ԱՆ փոխնախարարի և լրագրողների միջև փոքրիկ հակասություն ծագեց՝ արդյո՞ք անհարմարություն չէ թեթև հարբուխի կամ գլխացավի դեպքում բժշկի դիմելը պարտադիր դարձնելը:

Լրագրողներն այստեղ կոռուպցիոն ռիսկեր են տեսել, ԱՆ ներկայացուցիչը հակադարձել է.

«Դեղը պետք է նշանակի բժիշկը, ինքնաբուժմամբ զբաղվելը սխալ է»,- ասել է Խաչատրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 17.04.2025

SHANTNEWS

Հայ ակրոբատները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

17:54 17.04.2025

Հայ ակրոբատները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Արտակ Ծատուրյան – Ազատ Եղիազարյան զույգը մասնակցում է ակրոբատիկ մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ Հավաքականի գլխավոր մարզիչը Շուշանիկ Հարությունյանն է։ Մրցաշարը անցկացվում է Լյուքսեմբուրգում և կավարտվի ապրիլի 21-ին։ ...

Առաջարկվում է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը

17:48 17.04.2025

Առաջարկվում է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը

Ազգային ժողովն ապրիլի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ մոտ երկու տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի տեղեկացմամբ փաթեթի հիմնական նպատակն է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչի արդյունքում հնարավոր կլինի հարկադիր կատարումն ապահովող ծառայության […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանին

17:36 17.04.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանին

Ապրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը: Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը ղեկավարել է Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, պատվիրակության կազմում են եղել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի […] ...

Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ

17:30 17.04.2025

Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ապրիլի 16-ին այցելել են Շիրակի մարզ՝ անասնաբուծության ոլորտի ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակներում մշտադիտարկում իրականացնելու նպատակով։ Ծրագրով Շիրակում 2025 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է շուրջ 300 կովի արհեստական սերմնավորում։ Այցի շրջանակներում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աջակցությամբ […] ...

Հայաստանի չորս ներկայացուցիչ եզրափակչում է․ մարմնամարզության Աշխարհի գավաթ

17:24 17.04.2025

Հայաստանի չորս ներկայացուցիչ եզրափակչում է․ մարմնամարզության Աշխարհի գավաթ

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն անցել են եզրափակիչ։ Մանուկյանը նժույգ թափերի վարժությունում որակավորման փուլում գրավել է առաջին տեղը։ Խաչատրյանը նույն մրցաձևում 6-րդ տեղով է անցել եզրափակիչ։ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել օղակների վարժության եզրափակիչ։ Օլիմպիական […] ...

BACK_TO_TOP