ՔԿ նախագահն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

ՔԿ նախագահն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

17:26 29.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհետ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ շփումների գերակայությունները:

Արգիշտի Քյարամյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ առողջապահության նախարարության և Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց նույնականացման նպատակով՝ թվով 100 բարդ փորձանմուշների՝ Նիդեռլանդներում լրացուցիչ հետազոտության, ԴՆԹ թեստավորման և գենետիկական բնութագրեր ստանալու աջակցության համար։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովման հարցում:

Քեթրին Բոմբերգերը ներկայացրել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներն ու ներկա առաջնահերթությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան պատերազմների արդյունքում անհետ կորած անձանց մասով պահանջվող գործընթացների իրականացման վերաբերյալ և պայմանավորվել են ծավալել առավել ընդլայնված փոխգործակցություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

22:28 29.04.2025

Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեություն, 2023-2024 թվականներին, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արարատի մարզում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունի 1,44 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից տարածքում, Հրազդան գետի ափին արդյունահանել է մոտ 7 770 […] ...

Վրաստանի նախագահի այցը. ո՞րն է հայ-վրացական հարաբերությունների օրակարգը

22:21 29.04.2025

Վրաստանի նախագահի այցը. ո՞րն է հայ-վրացական հարաբերությունների օրակարգը

Հայաստանում է Վրաստանի նախագահը: Նա արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտոնյաների հետ: Ինչո՞վ են առանձնահատուկ Վրաստանի հետ հարաբերությունները, ինչպիսի՞ նոր նախաձեռնություններ քննարկվեցին Հայաստանի ղեկավարության հետ, արդյո՞ք Վրաստանը կարող է կամուրջ դառնալ Կովկասյան հարևանների միջև՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով։ Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ […] ...

«Harmonies d’Arménie» խորագրով լուսանկարների ցուցադրություն Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում

22:14 29.04.2025

«Harmonies d’Arménie» խորագրով լուսանկարների ցուցադրություն Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում

Ապրիլի 28-ին Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում կայացավ հայազգի լուսանկարիչ Լիդիա Կասպարյանի՝ «Harmonies d’Arménie» խորագիրը կրող և Հայաստանին նվիրված ինքնատիպ լուսանկարներ ներառող ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա էին և խոսքով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, 10-րդ շրջանի քաղաքապետ Ալեքսանդրա Կորդեբարդը և լուսանկարիչ Լիդիա Կասպարյանը: Արարողությանը ներկա […] ...

Հայաստանի և Հունգարիայի ՆԳ նախարարությունները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

22:09 29.04.2025

Հայաստանի և Հունգարիայի ՆԳ նախարարությունները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Բուդապեշտում։ Այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարի հետ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Կողմերը քննարկել են հասարակական անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման և միգրացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Շեշտադրվել է երկու երկրների իրավապահ մարմինների […] ...

SHANTNEWS

22:00 29.04.2025

SHANTNEWS

«Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ նվաճեց երիտասարդական ՉԼ-ի գավաթը

21:54 29.04.2025

«Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ նվաճեց երիտասարդական ՉԼ-ի գավաթը

Կատալոնական «Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ հաղթել է երիտասարդական Չեմպիոնների լիգան: Այս ցուցանիշով կատալոնացիները լավագույնն են: «Բարսելոնայի» Մ19 թիմը Շվեյցարիայի Նիոն քաղաքի «Կոլովրեյ» ստադիոնում կայացած եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է թուրքական «Տրաբզոնսփորի» Մ19 թիմին: Կատալոնացիները մրցաշարը հաղթել էին նաև 2017/2018 և 2013/2014 մրցաշրջաններում: ...

BACK_TO_TOP