15:28 29.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) ներկայացուցիչների, միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները:
Համատեղ գործիքակազմի ներդրման մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանին ՄԿՈՒ ոլորտի հետ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության համար:
«Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և գործարար ոլորտների կապերը պետք է առավելագույնս սերտ լինեն և ունենան կոնկրետություն: Ուրախալի է, երբ մասնագիտությունների ցանկերը, կրթական ծրագրերը վերանայելու, աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու ազդակներ ստանում ենք գործատուների կողմից: Սա նշանակում է, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, այն է՝ կրթությունը ծառայեցնել հանրության և տնտեսության կարիքներին` պատրաստելով մրցունակ կադրեր: Պետք է քննարկենք և հասկանանք, թե այս նպատակով ինչպիսի համատեղ գործիքակազմեր կարող ենք ներդնել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ քննարկմանը մասնակցում են այն հաստատությունների տնօրենները, որոնք իրականացնում են մասնագիտական ուսուցում արդյունաբերության, շինարարության, էներգետիկայի, սննդի և այլ ոլորտներում:
ՄԿՈՒ հաստատություններում կառավարման նոր մոդելների ներդրման մասին
Նախարարի տեղակալը նաև նշել է, որ կառավարության ծրագրով գործարար ոլորտի և կրթության համակարգի համագործակցությունը սահմանված է որպես թիրախային առաջնահերթություն, որից ածանցվում է մասնագիտությունների ցանկի և կրթական չափորոշիչների վերանայման խնդիրը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է քննարկելու նաև ՄԿՈՒ հաստատությունների կառավարման, ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման հարցերը` ընդհուպ մինչև գործատուների հետ համատեղ կառավարման նոր մոդելների ներդնելը:
«Եթե լինեն կոնկրետ առաջարկներ, պատրաստ ենք դրանք ներառելու Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) առաջիկա նիստի օրակարգում»,- ամփոփելով խոսքը՝ նշել է նա:
Չհամալրվող աշխատատեղերի մասին
Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանն անդրադարձել է աշխատաշուկայում առկա մի շարք ոլորտների՝ չհամալրվող աշխատատեղերի հարցին` նշելով՝ շուկայում միջին որակավորում ունեցող որակյալ մասնագետների բաց կա: Նրա ընդգծմամբ` աշխատաշուկան այսօր շինարարական մասնագետների` գաջագործների, երեսպատողների, պատշարների, ներքին հարդարման աշխատանք կատարողների, ենթակառուցվածքներ (կոյուղի, ջրատարներ) տեղադրողների, եռակցողների, զոդողների, էլեկտրիկների, կռունկավարների խիստ պահանջարկ ունի:
Կրթության գործընթացում գործատուների մասնակցության մասին
Համապատասխան ոլորտների կադրեր պատրաստելու առումով մտահոգիչ խնդիրներից մեկը դասավանդող մասնագետների պակասն է:
«Գործատուները պատրաստ են դասավանդող վարպետների և դասախոսների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել, աջակցել ուսումնական հաստատություններին ուսումնական պրակտիկաների կազմակերպման հարցում: Գործատուները պատրաստ են ակտիվորեն մասնակցել աշակերտության և պրակտիկաների կրթական ծրագրերի կազմմանը, ինչպես նաև կրթական ծրագրի շրջանակում որոշ դասաժամեր կազմակերպել հենց արտադրամասում՝ որպես աջակցություն տրամադրելով ուսուցման գործընթացի համար անհրաժեշտ նյութեր, ենթակառուցվածքներ և մասնագետներ»,- նշել է Գագիկ Մակարյանը` վստահեցնելով, որ պատրաստ են ընդունել և քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ:
Հանդիպման ընթացքում ծավալվել է մտքերի ակտիվ և շահագրգիռ փոխանակում գործատուների և ՄԿՈՒ հաստատությունների տնօրենների միջև: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցությունն ընդլայնելու` հաշվի առնելով աշխատաշուկայի տարածքային առանձնահատկությունները` գործատու-ՄԿՈՒ հաստատություն ուղիղ ձևաչափով:
Օրենսդրության փոփոխության մասին
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ հանրային քննարկման է դրված «Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության օրենքի» փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է ՄԿՈՒ ոլորտում ներդնել տարակարգի և ատեստավորման համակարգեր, ինչը հնարավորություն կտա բարելավելու դասավանդող վարպետների և դասախոս-մանկավարժների վարձատրությունը:
Քննարկման մասնակիցները կարևորել են մասնագիտական կողմնորոշումը` նշելով, որ դպրոցական տարիքից սկսած՝ երեխաները պետք է բավարար տեղեկատվություն ունենան պահանջված մասնագիտությունների մասին, որը նրանց կօգնի ընտրել այնպիսի մասնագիտություն, որով հետագայում կկարողանան մրցակցային կամ բարձր վարձատրությամբ տեղ ունենալ աշխատաշուկայում:
Նշվել է, որ Հանրակրթության պետական նոր չափորոշիչով, 7-րդ դասարանից սկսած, պարտադիր է մասնագիտական կողմնորոշման ակումբների առկայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կադրերի պատրաստման գործընթացին, ձեռնարկատիրական կրթության և մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցեր:
20:20 28.04.2025
Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումըԱռևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...
20:17 28.04.2025
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […] ...
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...