Մենք չենք կարողանում հասկանալ` ինչի համար է Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում. Արամ Օրբելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Մենք չենք կարողանում հասկանալ` ինչի համար է Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում. Արամ Օրբելյան

13:49 28.07.2018

ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բոլոր իրավական նորմերը վկայում են այն մասին, որ մարդուն չի կարելի կանչել որպես վկա, բայց հարցաքննել որպես մեղադրյալ:

«Ինչևէ, պարոն Քոչարյանը գնալու էր՝ անկախ նրանից՝ որպես վկա՞ էր կանչվում, թե՞ որպես մեղադրյալ»,- ասել է Օրբելյանը:

Փաստաբանի խոսքով՝  Մարտի մեկի գործը պետք է բացահայտվի, չբացահայտումը ՀՀ-ում խնդիրներ է առաջացնում, բայց իրենք չեն կարողանում հասկանալ մեղադրանքը:

«Մոտավորապես այսպիսի տեքստ է՝ Արամ Օրբելյանն առավոտյան արթնացավ, գնաց սափրվեց, մեքենա նստեց ու դրա համար մեղադրվում է: Անհասկանալի է, մեղադրվում է զորք մտցնելու, արտակարգ դրություն հայտարարելու մեջ: Արարքը  հստակ չէ: Մենք չենք կարողանում հասականալ՝ իր՝ արտակարգ դրություն հայտարարելու հանգամա՞նքն է, խորհրդակցություն հրավիրելու հանգամա՞նքն է մեղադրման առիթ: Մեզ համար պետք է պարզ լինի, որ կա իքս հանցագործություն, որը կապվում է Քրեական օրենսգրքի հետ: 300.1 հոդվածի և ցուցմունքների մեջ կապը չհասկացանք: Բավական տարօրինակ էր իմունիտետների չկիրառման հարցը: Մամուլում կարծիքիներ հնչեցին անձեռնմխելիության հետ կապված՝ ըստ որի, կարգավիճակից բխող գործողությունների համար չի կարող ենթարկվել պատասխանատվության», – ասել է Օրբելյանը:

Ըստ Օրբելյանի՝ սա վտանգավոր է ՀՀ-ի համար. եթե նախկին նախագահի նկատմամբ, ունենալով լավ փաստաբաններ, կարողանում են այս գործիքները կիրառել, պարզ է, թե ինչ կարող են անել շարքային քաղաքացիների նկատմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

BACK_TO_TOP