Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը կատարվածի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը կատարվածի մասին

12:54 28.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոստաբան Ռուբեն Սահակյանն ասել է, որ Քոչարյանի կալանավորումը պատվեր է.

«Ու՞մ կողմից է պատվերը, մտքումս ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ», – ասել է փոստաբանը՝ հավելելով, որ դատական նիստի ժամանակ առաջինը հենց Ռոբերտ Քոչարյանն է ելույթ ունեցել ու ելույթը բավական  հուզիչ է եղել:

Ըստ Սահակյանի՝  չկա գեթ մեկ հիմնավոր կասկած:

«Հավատացեք, մի օր բացահայտվելու է էս ամեն ինչը, եթե կտեսնեք, որ ճիշտ չենք ասել, ինչ ուզում եք ասեք, քննադատեք մեզ, առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք, փաստերի խեղաթյուրում տեսանք: Տեսանք, թե ինչ են անում մարդիկ: Ասեմ, որ քննչական ապարատ մենք չունենք Հայաստանում, սպանվել է: Ներողություն ենք խնդրում այն փոքրաթիվ քննիչների, որոնք լավ են աշխատում: Նույնը դատական համկարգում է», – ասել է փաստաբանը՝ հավելելով, որ մեղադրանքը պատմածների հիման վրա է: Ըստ որում՝ աղբյուրը անհայտ է, թե ով է պատմողը:

«Ձեզանից մեկը հարցազրույց է  վերցրել ինչ-որ մեկից, ով ասել է, որ այսօր մտցվել է արտակարգ դրություն, սա դրվել է մեղադրանքի հիմքում, դե արի ու դիմացիր», – հավելել է Սահակյանը՝ հավելելով, որ իրենց չի տրամադրվում նյութեր, որոնք արդարացնում են ՀՀ երկրորդ նախագահին: Բայց եթե հանվում են մեղադրողները, պետք է տրամադրվեն նաև արդարացնողները:

«Այս աստիճանի իրավաբանական անգրագիտության չեմ հանդիպել, եթե այսպես շարունակվեց, վիճակն ավելի է վատթարանելու, ես չեմ ասում, որ ներկայիս իշխանությունն է դրա համար մեղավոր, բայց եթե մենք չունենանք գրագետ քննիչներ, մենք բոլորս կհայտնվենք բանտերում: Ցանկացածին կարող են այսպես մեղադրանք առաջադրել», – հավելել է Սահակյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

BACK_TO_TOP