20:30 28.03.2022
2022 թվականի մարտին Հնդկաստանը կտրուկ ավելացրել է ռուսական նավթի գնումները, ասում են վերլուծաբանները։ Մարտի սկզբից Հնդկաստան է ուղարկվել մոտ վեց միլիոն բարելի հինգ առաքում, ինչը կազմում է 2021 թվականի մատակարարումների մոտ կեսը, ըստ Kpler հետազոտական ընկերության նավթի առաջատար վերլուծաբան Մեթ Սմիթի:
Փորձագետների կարծիքով՝ ապագայում կավելանան Urals նավթի մատակարարումները Չինաստան և Հնդկաստան։ Հիմնական պատճառներից մեկը Brent տեսակի նավթի համեմատ դրա զգալի էժանությունն է: Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ապագայում Հնդկաստանը կարող է սկսել ռուսական նավթ գնել մոտ 20 տոկոս զեղչով, որը կկազմի մեկ բարելի դիմաց ավելի քան 20 դոլար։
«Այսօր Հնդկաստանի կառավարության շարժառիթները տնտեսական են, ոչ թե քաղաքական։ Հնդկաստանը միշտ փոխզիջման կգնա նավթի ներմուծման իր ռազմավարության մեջ: Դժվար է չօգտվել 20 տոկոս զեղչից, երբ ներմուծում ես քեզ անհրաժեշտ նավթի 80-85 տոկոսը, հատկապես համաճարակի և համաշխարհային աճի դանդաղման հետևանքով»,- ասում է Vogel Group խորհրդատվական ընկերության առևտրի ղեկավար Սամիր Կապադիան:
Նրա կարծիքով, Հնդկաստանը անտեսել է Ռուսաստանից նավթի գնումը սահմանափակելու ԱՄՆ ճնշումը։ Նման դիրքորոշում են որդեգրել նաև չինական ընկերությունները։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Չինաստանը, որպես նավթի աշխարհի խոշորագույն ներկրողը, նույնպես կավելացնի իր գնումները Ռուսաստանից։ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տվյալներով՝ 2021 թվականին Չինաստան ռուսական նավթի մատակարարումները կազմել են օրական 1,6 մլն բարել։
«Չինաստանը դեռ ներկրում է ռուսական նավթ և, ամենայն հավանականությամբ, կավելացնի իր գնումները, եթե կարողանա վճարել յուանով և զեղչով: Հիմնականում Ռուսաստանի վրա ճնշում է գործադրվում, քանի որ նա որոշակի դժվարություններ է ունենում իր նավթը վաճառելու հարցում»,- ասում է «Թրանսվերսալ Քոնսալթինգ»-ի նախագահ Էլեն Ուոլդը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն հայտարարել է, որ եթե եվրոպական երկրները հրաժարվեն նավթ գնելուց, ապա մատակարարումները կուղղորդվեն Հարավարևելյան Ասիայի երկրներ։ Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն իր հերթին ասել է, որ իշխանությունները խնդիրներ են տեսնում ապրիլին ռուսական նավթի և նավթամթերքի արտահանման պայմանագրում, բայց դրանք կարող են լուծվել։
13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները14:29 25.11.2024
Շալվա Պապուաշվիլին վերընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնումՎրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները Շալվա Պապուաշվիլիին վերընտրել են օրենսդիր մարմնի խոսնակի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Պապուաշվիլիի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում միակն էր: Այն առաջարկել է իշխող «Վրացական երազանք» խմբակցությունը։ Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Բացի այդ, նիստում ընտրվել են խորհրդարանի փոխնախագահներ։ Առաջին փոխխոսնակ է դարձել Գեորգի Վոլսկին, մյուս […] ...
14:23 25.11.2024
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԼեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։ Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։Հաղորդվում է, որ պաշտոնական այցի շրջանակում […] ...
14:13 25.11.2024
Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումներըԵվրոպական երկրները վերսկսել են քննարկումները Ուկրաինա մասնավոր ռազմական ընկերություններից զորքեր կամ կործանիչներ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ վերջին շաբաթներին Եվրոպայում վերսկսվել են քննարկումները Ուկրաինա արևմտյան զորքեր և մասնավոր պաշտպանական ընկերություններ ուղարկելու շուրջ։ Նշվում է, որ դա պայմանավորված է 2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ […] ...
14:03 25.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներՆոյեմբերի 25-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...
13:54 25.11.2024
Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականություններըՀոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կազմավորված Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը, չնայած օրենսդիր մարմնի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին, սկսել է կատարել իր պարտականությունները։ Խորհրդարանի առաջին նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ այն բանից հետո, երբ խորհրդարանը սկսեց կատարել իր պարտականությունները, կառավարությունը հրաժարական է տվել։ Այսուհետ բոլոր նախարարները, ինչպես նաև վարչապետը կաշխատեն […] ...
13:46 25.11.2024
Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել են […] ...