Գյումրիում տնակային երկու մանկապարտեզներ նոր շենքեր կունենան, ևս մեկը կշարունակի գործել տնակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Գյումրիում տնակային երկու մանկապարտեզներ նոր շենքեր կունենան, ևս մեկը կշարունակի գործել տնակում

19:51 29.03.2022

75 երեխայի համար ու երեք խմբասենյակով նոր մանկապարտեզի շենքի կառուցումն ավարտված է, ներսի աշխատանքները ևս։ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի շինաարությունը սկսվել էր 2020 թվականի ամռանը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինասնավորմամբ, որից 10%-ը Գյումրիի տեղական բյուջեի ներդրումն է։ Շենքն ավարտուն տեսք ունի, բայց լիարժեք ապահովված չէ գույքով։ Թեև սա չէ պատճառը, որ չեն վերաբացվում, շինարարական թերություններ են ի հայտ եկել։

«Եկան ուսումնասիրեցին, որ կտուրը խնդիր ունի, խոնավանում է պատը, դրա համար պետք է, որ շինարարը գա նորից շտկումներ անի»,-ասում է մանկապարտեզի տնօրեն Աշխեն Գևորգյանը։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետները այլ թերություններ էլ են նկատել, որոնք շինարարը պետք է վերացնի։ Ջրհորդանը տեղադրվել է անհամապատասխան՝ շենքը ներսից ու դրսից խոնավանում է։ Մինչև խնդիրը չլուծվի, շենքը շահագործել չեն կարողանա։ Արդեն հերթագրված 50 սան ունեն, այս ընթացքում մյուսներն այլ մանկապարտեզներ են հաճախել, աշխատողների մի մասը հարկադիր պարապուրդում է, մի քանիսն էլ այլ մանկապարտեզներում են ժամանակավոր տեղավորվել աշխատանքի։ Իսկ այս պահին ունեցած գույքը Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամն է հատկացրել, որը համալրելու կարիք կա։

«Չկա գրապահարան, աթոռների քանակն է քիչ, յուրաքանչյոր խմբին տրվել է 2 աթոռ, բայց դահլիճում ոչ մի աթոռ չունենք, եթե միջոցառում լինի կամ ժողով, հյուրերի համար աթոռներ չունենք, խմբասենյակների համար էլ սպասքապահարան չկա, ինչը նույնպես կարևոր է»,-նշում է մանկապարտեզի տնօրենը։

 

Քաղաքապետարանը բյուջեից 638․000 դրամ է հատկացրել, որով կկարողանան խոհանոցի գույքը գնել։ Մնացածի համար ֆինանսական թե ինչ միջոցներ են պահանջվում և ում է դիմելու, ընթացիկ աշխատանքներից է կախված։ Ամեն դեպքում մանկապարտեզը վերաբացելու ժամկետներ չկան։

Ոչ հեռու թաղամասում,«Զանգակ» մանկապարտեզի համար է նոր շենք կառուցվելու։ Հիշեցնենք, 2020 թվականի հուլիսին ուժեղ ջրհեղեղի հետևանքով տնակային մանկապարտեզը փլվեց, ինչն էլ արագացրեց նորը կառուցելու ծրագիրը, բայց հիմնային աշխատանքները նոր են սկսվել։

 

Տնակային պայմաններում միակ գործող մանկապարտեզը շարունակում է մնալ «Ծիածանը»։ 30 տարում ու գրեթե ամեն տարի տնակի հատակ են նորոգում, տանիքի թիթեղները նորացնում, կոսմետիկ միջամտություններով երեխաների համար հաճելի միջավայր ստեղծում։

Տնակային լինելով հանդերձ՝ սաների թիվը չի նվազում։ Տնակ-մանկապարտեզ այժմ 110 երեխա է հաճախում։ Այն շենքը, որը Գյումրիի քաղաքապետարանը նախատեսել է հատկացնել «Ծիածանին», նախկին թիվ 10 մանկապարտեզի շենքն է, որտեղ մեկ ընտանիք է ապրում, իսկ առաջին հարկում սպասարկման օբյեկտներ են գործում։ Շենքը քաղաքապատկան է, բայց թե ինչ իրավաբանական լուծում է գտնվելու, դեռ հստակ չէ ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

19:11 23.11.2024

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

19:02 23.11.2024

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...

BACK_TO_TOP