08:52 28.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ պետ Աղվան Հովսեփյանին փոխարինած քննչականի նոր պետ Սասուն Խաչատրյանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլև «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը։
Ոմանք սրա մեջ տեսնում են այն թեզի հաստատումը, որ Սորոսը մեծ դերակատարում է ունեցել հայաստանյան վերջին իրադարձությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն է քննում Մարտի 1-ի գործը, և ՀՔԾ որոշմամբ են կալանքի միջնորդություններ ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի վերաբերյալ»։
20:58 10.04.2025
ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքերՊետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […] ...
20:44 10.04.2025
Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներինԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար նախատեսվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառման մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Այս մասին հայտնել են Կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:31 10.04.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն էԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով։ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ): ...
20:22 10.04.2025
Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը: Important discussion with Deputy […] ...
20:13 10.04.2025
Երևանում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-նԱպրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն դեռևս չշահագործվող ճանապարհին, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղից» դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «BMW» մակնիշի և 25-ամյա Արտաշես Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...