23:30 09.04.2022
Ինչ էլ ասեն սրտի կամ հոգու մասին, պետք է հասկանալ՝ սերը ծնվում է ուղեղում ու այնտեղ էլ ապրում է: Բայց կոնկրետ որտեղ: Ռյուհեյ Ուեդան և Նոբուհիտո Աբեն Կիոտոյի համալսարանից մատնանշել են ուղեղի մի փոքր հատված, որը, նրանց կարծիքով, «սիրո կենտրոնն է»: Կուպիդոնի նետերը, պարզ ասած, ուղղվում են հենց այդտեղ:
Ճապոնացի գիտնականների կողմից հայտնաբերված տարածքը փոքր է, որը գտնվում է գլխուղեղի կորիզում (nucleus accumbens): Այստեղ խմբավորված նեյրոնները ներգրավված են մի քանի հոգեկան պրոցեսների մեջ, որոնց արդյունքում մարդիկ հաճույք են ստանում, կախվածություն են ստանում ինչ-որ բանից, հիանում, տխրում, վախենում, զայրանում ու ուրախանում։ «Սիրո կենտրոնը», սկզբում ձևավորում, ապա պահպանում է ռոմանտիկ զգացմունքները։ Նա որոշում է`«սիրել, թե չսիրել»՝ հիմնվելով հիպոկամպից, նախաճակատային կեղևից և նշաձև կորիզից ստացվող տեղեկատվության վրա:
Ճապոնացիները գլխի մեջ թաքնված «սիրո մեխանիզմի սարքն» ու աշխատանքի սկզբունքը պարզել են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի շնորհիվ։ Այն ցույց է տվել, թե ուղեղի որ հատվածներն են ակտիվանում։
Ճապոնացիների կողմից նշված «սիրո կենտրոնի» գտնվելու վայրը.
Փորձերին մասնակցել են նորմալ սեռական կողմնորոշման 46 տղամարդ՝ 20-29 տարեկան, ովքեր հայտարարել են, որ ռոմանտիկ հարաբերությունների մեջ են։
Փորձարկման մսսնակցները լուծել են տրամաբանական հանելուկներ: Ճիշտ պատասխանների համար ստացել են մի տեսակ «պարգև»: Ոմանց ցույց են տվել իրենց ուրախ զուգընկերների դեմքերը. Մյուսներին ցուցադրել են անծանոթ կանանց լուսանկարներ՝ սեքսուալ առումով գրավիչ և նաև կենսուրախ արտաքինով:
Ուղեղի համապատասխան կենտրոնն արագ արձագանքել է: Բայց ընդգծված ակտիվություն առաջացել է այդ կենտրոնում միայն սիրելի մարդուն տեսնելիս: Եվ հաճախ ավելի վաղ՝ նրանց տեսնելու ակնկալիքով: Սիրահարված կամավորները հազիվ էին արձագանքում անծանոթ կանանց նկարներին, ինչի արդյունքում էլ գիտնականները որոշել են, որ հետևում են «սիրո կենտրոնի» աշխատանքին, հայտնում է Psychological Science գիտական ամսագիրը։
«Մեր ուսումնասիրության տվյալները կօգնեն բացահայտել նյարդային մեխանիզմները, որոնց միջոցով մարդիկ պահպանում են ռոմանտիկ հարաբերությունները», – ասել է Ռյուհեյ Ուեդան PsyPost-ին:
Գիտնականի խոսքով՝ միջուկը և մոտակա հատվածները, որոնք պատասխանատու են հաճույքի և սիրո համար, ընդգծում են սիրելիի կամ սիրելիի կերպարը, ինչ-որ կերպ կոդավորում են այն և ամրացնում ուղեղում՝ թույլ չտալով, որ այն շեղվի օտարների կողմից:
Ճապոնացիները, սակայն, փորձեր չեն արել կանանց հետ՝ նրանք չեն ստուգել, թե ինչպես է կանանց ուղեղն արձագանքում սիրելի տղամարդկանց։ Նրանք չեն նշել, թե որտեղ է գտնվում կանանց «սիրո կենտրոնը», եթե ընդհանրապես այն կա։ Դա դեռ ստուգել է պետք: Գիտնականները նախատեսում են շարունակել հետազոտությունները, այդ թվում՝ պարզելու, թե արդյո՞ք «սիրո կենտրոնի» աշխատանքը փոխվում է ժամանակի ընթացքում, և դրանով որոշել, թե որքան երկար են տևում ռոմանտիկ զգացմունքները: Գոնե միջին հաշվով։
Մի բան գիտնականնեը հաստատ գիտեն՝ սերը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ այն նեյրոնային կապերը, որոնց շնորհիվ սերը բռնկվել է, չեն խզվել:
Վարկածներից մեկի համաձայն՝ սերն առաջանում է այն բանի արդյունքում, որ ուղեղը արտադրում է հատուկ քիմիական միացություններ, որոնք ակտիվացնում են զգացմունքների համար պատասխանատու բաժինները։ Անատոմիական և ֆիզիոլոգիական պատճառներով նման ռեակցիաները չեն կարող երկար տևել՝ ամեենաշատը 3 տարի, ինչպես նշում են որոշ հետազոտողներ։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ ասում են՝ «սերն ապրում է 3 տարի»:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...