ԱՄՆ-ը 10 մլն դոլար պարգևավճար է խոստացել կիբերհարձակումների մեջ մեղադրվող 3 ռուսաստանցիների մասին տեղեկության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

ԱՄՆ-ը 10 մլն դոլար պարգևավճար է խոստացել կիբերհարձակումների մեջ մեղադրվող 3 ռուսաստանցիների մասին տեղեկության համար

10:07 25.03.2022

ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 միլիոն դոլար պարգևավճար է խոստացել կիբերհարձակումների մեջ մեղադրվող «ՌԴ անվտանգության դաշնային ծառայության 3 սպաների» մասին տեղեկություն հայտնողներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, փոխանցում է РИА Новости-ն։

Խոսքը Պավել Ակուլովի, Միխայիլ Գավրիլովի և Մարատ Տյուկովիի մասին է։ Գերատեսչության տվյալներով՝ նրանք ներգրավված են եղել համակարգչային կոտրումների, խարդախության, տվյալների հափշտակման և էներգաօբյեկտին հասցված վնասի մեջ։ Նշվում է, որ այդ անձինք «Կենտրոն 16» անունով հայտնի ստորաբաժանման անդամներ են։

«Նրանք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, ովքեր աշխատել են ՌԴ կառավարության համար։ Նրանք միասին 2012-ից 2018 թվականներին երկու առանձին դավադրությունների շրջանակում թիրախավորել էին համաշխարհային էներգետիկ ոլորտը»,-հայտնում է Պետդեպը։

Ավելի վաղ վերոնշյալ անձանց նկատմամբ մեղադրանքների առաջադրման մասին հայտարարել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Գերատեսչության ցուցակում էր հայտնվել նաև ոմն Եվգենի Գլադկիխը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ

11:44 26.11.2024

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք երթեւեկել ձմեռային անվադողերով»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Արևմուտքը փորձում է գունավոր հեղափոխություն կազմակերպել Վրաստանում․Լավրով

11:38 26.11.2024

Արևմուտքը փորձում է գունավոր հեղափոխություն կազմակերպել Վրաստանում․Լավրով

Հավաքական Արեւմուտքը ներքին հակամարտություններ է հրահրում եւ փորձում գունավոր հեղափոխություն սանձազերծել Վրաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Հավաքական Արևմուտքը հրահրում է ներքին հակամարտություններ, լարվածության օջախներ և չի անտեսում տարբեր կեղտոտ աշխարհաքաղաքական տեխնոլոգիաները՝ լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմների կազմակերպումից մինչև […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

11:31 26.11.2024

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում […] ...

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

BACK_TO_TOP