Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ. Նիկոլ Փաշինյան

12:15 24.03.2022

Իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:

 «Պետք է արագացնել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով, որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը: Բացի ամբողջական հետքաշումից, Հայաստանը հանդես է եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում է Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով՝ երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»,-ասել է ՀՀ վարչապետն ու ավելացրել, թե «վերջին մի շարք իրադարձություններից հետո այդպես էլ անհասկանալի է մնում՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ: Եթե ուզում է՝ մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանն անցնել ցանկացած պահի»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ «Հայկական խաչմերուկ» նախագծի մասին մի քանի անգամ ասել է, հիմա մանրամասնելու կարիք չի տեսնում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը

12:15 29.04.2025

Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը

Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգման շրջանակներում Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Չինաստանը աջակցում է Ուկրաինայում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադարը

12:07 29.04.2025

Չինաստանը աջակցում է Ուկրաինայում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադարը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը աջակցել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը՝ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը ճեպազրույցի ժամանակ։ «Չինաստանն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերը և հույս ունի, որ կողմերը կշարունակեն ճգնաժամը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու իրենց աշխատանքները», – ասել է […] ...

SHANTNEWS

12:00 29.04.2025

SHANTNEWS

Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է

11:52 29.04.2025

Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է

Երեքշաբթի առավոտից էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է գրեթե ամբողջ Իսպանիայում, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները՝ հղում անելով Red Electrica օպերատորին։ Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն հայտարարել է, որ երկրի բնակչության 80%-ի համար վերականգնվել է էլեկտրաէներգիան։ Նա ասել է, որ անջատման պատճառ հանդիսացած խնդիրը «հավանաբար տեղի է ունեցել Իսպանիայում»։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ քննիչները կվերլուծեն էլեկտրաէներգիայի անջատումների բոլոր հնարավոր պատճառները […] ...

Նռնաձորի վարչական տարածքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

11:44 29.04.2025

Նռնաձորի վարչական տարածքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Նռնաձորի վարչական տարածքում, ճանապարհների կառուցման աշխատանքներով պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-հայտնում են ՀՀ ՏԿԵ-ից։ ...

Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ

11:33 29.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

BACK_TO_TOP