Բրիտանիան նշել է, թե երբ կգործարկվի աղբից ոսկի կորզման առաջին գործարանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Բրիտանիան նշել է, թե երբ կգործարկվի աղբից ոսկի կորզման առաջին գործարանը

21:17 23.03.2022

Բրիտանիայում նշել են առաջին գործարանի գործարկման ամսաթիվը, որը թանկարժեք մետաղներ է կորզելու աղբից։ Հին գաջեթների վերամշակման գործարանը կսկսի գործել 2023 թվականին, հայտնում է CNBC-ն։

Ոսկին և արծաթը հաճախ օգտագործվում են էլեկտրոնային սարքավորումների տպատախտակներում՝ իրենց բարձր հաղորդունակության շնորհիվ: Մետաղները դժվար է արդյունահանել սարքի մասերից, ուստի դրանք հայտնվում են աղբավայրերում՝ հնացած և կոտրված գաջեթների հետ միասին: Բրիտանական դրամահատարանը գտել է միջոց՝ հեշտացնելու թափոններից արժեքավոր նյութեր կորզելը` համագործակցելով կանադական Excir ստարտափի հետ, որը մշակել է քիմիական լուծումներ միկրոսխեմաներից ոսկի և արծաթ հանելու համար: Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա մի քանի վայրկյանում սենյակային ջերմաստիճանում արդյունահանել բարձր մաքրության  մետաղներ։

Թագավորական դրամահատարանը նախատեսում է գործարանի կառուցումը սկսել մինչև մարտի վերջ։ Այն կկարողանա սմարթֆոնների, համակարգիչների և այլ էլեկտրոնիկայի տպատախտակներից կորզել ոսկու, արծաթի, պալադիումի և պղնձի մինչև 99 տոկոսը: Ծրագրերի համաձայն՝ ընկերությունը շաբաթական կվերամշակի 90 տոննա թափոն, այդպիսով աշխատակիցները տարեկան կարդյունահանեն հարյուրավոր կիլոգրամ թանկարժեք մետաղներ։

Գործարանը կգտնվի Հարավային Ուելսում։ Դրամահատարանը ձեռնարկություն ստեղծելու մտադրության մասին հայտարարեց 2021 թվականի աշնանը։ Հոկտեմբերին պետական ​​գործակալությունը պայմանագիր է կնքել Excir-ի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

10:30 29.04.2025

Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 29-ին

10:22 29.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

10:13 29.04.2025

Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Հյուսիսային Կորեան ռազմական պատվիրակություն է ուղարկել ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումին

10:00 29.04.2025

Հյուսիսային Կորեան ռազմական պատվիրակություն է ուղարկել ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումին

ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական տնօրինության պետի տեղակալ Պակ Յոնգ Իրի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու III միջազգային հակաֆաշիստական ​​կոնգրեսին։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ապրիլի 28-ին Փհենյանի միջազգային օդանավակայանում նրանց, ի թիվս այլոց, ճանապարհել է Ռուսաստանի ռազմական կցորդը։ Ապրիլի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել ԿԺԴՀ-ին, նրա […] ...

Պաղեստինի նախագահը ծրագրում է Մոսկվա ժամանել մայիսի 8-ին

09:50 29.04.2025

Պաղեստինի նախագահը ծրագրում է Մոսկվա ժամանել մայիսի 8-ին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսաստան կժամանի մայիսի 8-ին և հուսով է, որ մայիսի 10-ին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Մոսկվայում այդ երկրի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալին: Դեսպանի խոսքով՝ Աբասը Մոսկվա կժամանի մայիսի 8-ին և կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Մայիսի 10-ին նա ակնկալում է բանակցություններ վարել […] ...

Կանադայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է

09:40 29.04.2025

Կանադայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է

Երկուշաբթի օրը Կանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Կանադայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 19:00-ին: Երկուշաբթի Կանադայում տեղի են ունեցել Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 45-րդ ընտրությունները։ Պայքարը 343 մանդատի համար է. մեծամասնական կառավարություն ձեւավորելու համար հաղթողը պետք է ստանա 172 մանդատ։ Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետը։ Հաջորդ ընտրությունները […] ...

BACK_TO_TOP