Գյումրիի պատմական միջուկի ճարտարապետական ժառանգության շենքերում հայ և իտալացի ճարտարապետները ուսումնասիրություններ են կատարելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Գյումրիի պատմական միջուկի ճարտարապետական ժառանգության շենքերում հայ և իտալացի ճարտարապետները ուսումնասիրություններ են կատարելու

18:41 23.03.2022

Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց- թանգարանի պատմական միջավայրի վերականգնման ուղղված նախագծի մշակման աշխատանքներ։ Կոմիտեի համակարգմամբ ծրագիրն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ: Ասիական զարգացման բանկի հետ գործակցության արդյունքում ներգրավվել են նաև իտալացի վերականգնող մասնագետներ և հայտնի ճարտարապետներ։

1980 թվականին ստեղծված «Կումայրի» արգելոց-թանգարանը մինչև երկրաշարժը հաշվառել էր  քաղաքի պատմաճարտարապետական նշանակության  հուշարձանները, որի ցանկում ներառված էին 1600 կառույցներ: Այդ թվերին, պետության աջակցությամբ, արգելոց թանգարանի մասնագետների ջանքերով վերականգնվեցին ու պահպանվեցին այնպիսի շենք-շինություններ, որոնք այսօր էլ համարվում են  քաղաքի ճարտարապետական դիմագծի առանձնահատուկ գոհարներ:

 

88-ից հետո «Կումայրի» արգելոց-թանգարանը դադարել էր գործել, շինությունների մի մասն էլ փլուզվել կամ դարձել էր խիստ վթարային: Այսօր եզակի համարվող պատմական շենքերը պահպանման լուրջ խնդիրներ ունեն։ Ճարտարապետները պետական կառույցների նախաձեռնությամբ քայլ են անում  վերստեղծել «Կումայրի» արգելոց-թանգարան բաց բաժնետիրական ընկերությունը, որին վերապահված կլինի հուշարձանների վերականգնման  նախկին գործառույթը:

«Գյումրի քաղաքն ունի մի շարք այցեքարտեր և իր այցեքարտերից մեկն էլ «Կումայրի» արգելոց-թանգարանն է, որն իր մեջ ներառում է գրեթե 1200 և ավելի պատմական  ժառանգություն ձևավորող շենք-շինություններ, և այս միջավայրի պահպանությունը, երբ որ մենք ասում ենք՝ միջավայր, նկատի չունենք միայն շենքերը, այլ նաև բնական լանդշաֆտները, միջավայրը, որում որ գտնվում են այդ շինությունները և նաև իրենց պաշտպանության գոտիները։ Ներկա նախաձեռնության նպատակն է ևս մեկ քայլ անել տարածքների պլանավորման և փաստաթղթերի առավել հստակ ձևակերպման ուղղությամբ»,- նշում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական, ճարտարապետ Արտավազդ  Թարխանյանը։

 

Այսինքն՝ նոր ձևավորվող արգելոց-թանգարանը ունենալու է ավելի լայն հնարավորություններ ու ֆինանսական միջոցներ: Պատմական միջուկի տներում ապրող բնակիչներն ու բիզնես գործունեությամբ զբաղվող անհատները ևս մասնակցություն են ունենալու արգելոց-թանգարանի բյուջեի ձևավորման գործին:

«Պետությունից մենք առանձին փող չենք ուզում, ստեղծում ենք մի կառույց, որի տերը բնակչությունն է, հուշարձանների տերերը։ Էդ տերը ինչ գումար ունի, անշարժ գույք ունի, որը արժեք է ներկայացնում, ինքը տալիս է արգելոց-թանգարանի տնօրինությանը և էդ արժեքի դիմաց օգտվում է բոլոր արտոնություններից։ Բացի դրանից, նաև օրենքով պետք է որոշում կայացվի, որ էդ հատվածի եկամուտները, բիզնես կենտրոնները, ով որ  խանութ ունի և  դրանից եկամուտ է ստանում, դրանց եկամտահարկերը ոչ թե գնա բյուջե, այլ տրվի  արգելոց- թանգարանին, որովհետև դա էլ է  պետական կառույց»,- ասում է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։

Նախագծային աշխատանքներում ներգրավված են նաև Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի հայտնի ճարտարապետներ, իսկ առաջիկա ամիսներին նրանց հետ Գյումրիում կաշխատեն ճարտարագիտական համալսարանի ուսանողները։

«Իսկապես Գյումրին յուրահատուկ և ունիկալ քաղաք է, որը շատ մեծ զարգացման պոտենցիալ ունի, իսկ զարգանալու համար պետք է լիարժեք օգտագործել անցյալից մնացած հարուստ ժառանգությունը: Մենք ուսումնասիրություններ ենք կատարել քաղաքի պատմական միջուկում. այն բավականին լավ է պահպանված, բայց կան շինություններ, որոնք խնամքի կարիք ունեն: Գյումրին այնպիսի քաղաք է, որտեղ պետք է աշխատես շատ զգուշորեն, այստեղ մարդիկ են ապրում, հենց նրանք են քաղաքի շարժիչ ուժը, և պետք է այնպես  անել, որ նրանք շարունակեն մնալ այստեղ ու ապրել ավելի հարմարավետ պայմաններում»,- նշում է Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետ Մարիա Քրիստինա Ջանբրունոն։

Պատմական շինություններից շատերի դռները փակ են, իսկ սեփականատերերը երկրում չեն կամ  Հայաստանում գտնվելով՝ շինության պահպանությամբ հետաքրքրված չեն: Փլուզման եզրին կամ անխնամ վիճակում հայտնված ճարտարապետական  հուշարձանները առաջնահերթ կներառվեն արգելոց-թանգարանի պահպանության ու վերականգնման ծրագրերում:

Պատմական կառույցների հաշվառման, ապա անձնագրավորման գործընթացը կսկսվի ապրիլից: Աշխատանքների ավարտից հետո Քաղաքաշինության կոմիտեն տվյալները կներկայացնի մշակույթի նախարարություն և կառավարություն, որից հետո կձևավորվի «Կումայրի» արգելոց-թանգարան ԲԲԸ-ն՝ պատմական միջուկի շենք-շինությունների նկատմամբ վերահսկողական գործառույթով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

22:56 17.04.2025

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

22:37 17.04.2025

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

Ապրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

BACK_TO_TOP