17:58 23.03.2022
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Պետերի Թաալասի ելույթ-հայտարարությունը 2022 թվականի Օդերևութաբանության համաշխարհային օրվա առիթով.
«Վաղ նախազգուշացում և վաղ գործողություններ
Հիդրոօդերևութաբանական և կլիմայական տեղեկատվություն աղետների ռիսկի նվազեցման համար
Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնևում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության քարտուղարությունից։
ՀՕԿ-ի առաջնահերթ խնդիրն է մարդկային կյանքերի պաշտպանությունն ու բնակչության կենսապահովումը` եղանակի, կլիմայի և ջրային ոլորտներում առաջացող ծայրահեղ երևույթների պայմաններում։
Ուստի, խրախուսելի է այն միտքը, որ 2022 թվականի օդերևութաբանության համաշխարհային օրը նվիրված է «Վաղ նախազգուշացում և վաղ գործողություններ» թեմային։Այդպիսով կարևորվում է ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունների մեծագույն ձեռքբերումները կատարելագործված վաղ նախազգուշացման համակարգերում: Սույնով նաև ընդգծվում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համայնքներում իրականացված հիմնարար աշխատանքները, որոնք միտված են վաղ նախազգուշացման արդյունքում վաղ գործողությունների իրականացման ապահովմանը։
Այդուհանդերձ, դեռևս մտահոգություններ կան, հատկապես վաղ նախազգուշացման տեղեկատվության՝ առավել խոցելի խմբերին հասանելի դարձնելու առումով։Կլիմայի փոփոխությունն՝ ի դեմս եղանակային ծայրահեղ երևույթների, արդեն իսկ չափազանց տեսանելի է աշխարհի բոլոր մասերում։ Մենք ականատես ենք լինում ավելի ինտենսիվ շոգերի, երաշտների և անտառային հրդեհների։ Մթնոլորտում նկատվում է ջրային գոլորշու ցուցանիշի ավելացում, ինչը հանգեցնում է ծայրահեղ տեղումների և մահաբեր ջրհեղեղների: Օվկիանոսների տաքացումը հանգեցնում է ավելի հզոր փոթորիկների առաջացմանը, իսկ ծովի մակարդակի բարձրացումը մեծացնում է դրանց ազդեցությունը։
Կանխատեսվում է, որ այս բացասական միտումը դեռևս կպահպանվի։ Ջերմոցային գազերի կոնցենտրացիաները ռեկորդային մակարդակի են հասել, որը վկայում է, որ կլիմայի փոփոխության գործընթացը դեռևս կշարունակվի տասնամյակներով, իսկ սառցադաշտերի հալքը և ծովի մակարդակի բարձրացումը՝ հարյուրամյակներով։
Ի հավելումն կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման կարևորագույն նպատակի՝ կլիմայի փոփոխության հարմարվողականությունը նույնպես մեր առաջնահերթություններից մեկն է։ Վաղ նախազգուշացման համակարգերը հարմարվողականության զարգացման հզոր միջոցներից են։Անցյալ տարի ՀՕԿ-ը հրապարակեց վերջին 50 տարվա աղետների վիճակագրության վերաբերյալ զեկույց: Ըստ զեկույցի տվյալների՝ եղանակի, կլիմայի և ջրային վտանգավոր երևույթների հետ կապված՝ գրանցվել է ավելի քան 11 000 աղետ, ինչն օրական կտրվածքով գրեթե համազոր է մեկ աղետի։ Գրանցվել է 2 միլիոն մահվան դեպք, որն էլ օրական կտրվածքով հավասարվում է 115-ի:
Վերջին 50 տարում աղետների թիվը հինգ անգամ ավելացել է, իսկ տնտեսական ծախսերն աճել են։
Այդուհանդերձ, կան նաև լավ նորություններ, որոնք կապված են աղետներից մարդկային կորուստների թվի կտրուկ նվազման հետ։ Կյանքեր փրկելու հարցում մենք գործում ենք շատ ավելի արդյունավետ, քան երբևէ։Գերհամակարգիչները, արբանյակները և գիտության առաջընթացը նշանակալիորեն բարելավել են կանխատեսումների ճշգրտության աստիճանը։ Բջջային հեռախոսների ծանուցումները և եղանակային հավելվածները կարող են հասնել նույնիսկ հեռավոր վայրեր:
ՀՕԿ-ը խթանում է կլիմայի փոփոխության հետևանքների վրա հիմնված կանխատեսումները, որը ենթադրում է եղանակի և դրա ազդեցության կանխատեսումները։ Դա անհրաժեշտ է՝ իրենց գործունեությամբ եղանակից կախում ունեցող տարբեր օգտատերերի և հաճախորդների խմբերի պատրաստվածությունը և վաղաժամ գործողությունների նախաձեռնողականությունը բարձրացնելու համար:
Բայց, անշուշտ, անելիքները դեռ շատ են։ Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման համակարգերն առկա են 193 ՀՕԿ անդամ երկրներից միայն մի մասի մոտ։ Մեծ անհրաժեշտություն կա նաև բարձրացնելու անդամների մեծ մասի՝ եղանակային փոփոխությունների ազդեցության վրա հիմնված կանխատեսման հմտությունները։Աֆրիկայում, Լատինական Ամերիկայի, Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան կղզիների որոշ մասերում եղանակային և հիդրոլոգիական դիտացանցերի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Սա խաթարում է կանխատեսումների աշխատանքը տեղական և գլոբալ մակարդակով։
Ուստի, նշված խնդիրների լուծման և դիտարկումների բազային համակարգում ներդրումներ կատարելու խթանման նպատակով ՀՕԿ-ն ստեղծել է ֆինանսավորման մեխանիզմ, որը հայտնի է որպես Պարբերական դիտարկումների ֆինանսական գործիք (SOFF)։
ՀՕԿ-ն իրականացնող գործընկեր է Կլիմայական ռիսկերի և վաղ նախազգուշացման համակարգերի նախաձեռնության (CREWS) մեջ, որը նպաստում է խոցելի երկրներում և համայնքներում կայունության զարգացմանը։
ՀՕԿ-ը ղեկավարում է ջրի և կլիմայի նոր կոալիցիա, որտեղ շեշտը դրվում է ջրի հետ կապված վտանգներից և դրա սակավությունից առաջացած խնդիրների վրա։ Մենք ունենք բարձր արդյունավետությամբ ծրագրեր և արևադարձային ցիկլոնների, ափամերձ հեղեղումների, ջրհեղեղների և երաշտի վերաբերյալ նախագծեր:Ժնևում ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի հետ համատեղ ուժերով կձևավորվի կլիմայի փոփոխության և աղետների գերազանցության կենտրոն։
ՀՕԿ-ը մշակում է աջակցության մեխանիզմ՝ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններին հուսալի և արժանահավատ տեղեկատվություն տրամադրելու համար՝ եղանակային աղետից առաջ և հետո մարդասիրական օգնության օպտիմալացման նպատակով: Մենք համագործակցում ենք այնպիսի ֆինանսավորող հաստատությունների հետ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Եվրոպական միությունը, ՄԱԶԾ-ն, Կանաչ կլիմայի հիմնադրամը՝ վաղ նախազգուշացման ծառայություններին ավելի շատ ֆինանսավորում տրամադրելու և ներդրումների կայունությունն ապահովելու նպատակով։ՀՕԿ-ն, իհարկե անխախտելիորեն հետևելու է կլիմայի գործողությունների, կայուն զարգացման և աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ մինչև 2030 թվականը նախատեսված միջազգային օրակարգին։
ՀՕԿ-ի տեսլականն է մինչև 2030 թվականը բոլոր ազգերի, հատկապես ամենախոցելիների՝ ծայրահեղ եղանակային երևույթների, կլիմայի, ջրի և բնապահպանական այլ իրադարձությունների սոցիալ-տնտեսական հետևանքների նկատմամբ դիմակայունության բարձրացումը ։
Վաղ նախազգուշացումների սկզբունքը արդյունավետորեն գործում է։ Դրանք պետք հասանելի լինեն բոլորին և պետք է հանգեցնեն վաղ գործողությունների։
Շնորհավորում եմ բոլորիդ Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ»։
16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան17:00 27.11.2024
Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել էՀամայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության գործընկերների հետ: Պարզվեց, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձորի Սպանդարյան փողոցում՝ մթերային խանութի դիմաց, յոթ տղամարդ կենցաղային հարցերի շուրջ մոտ 10 րոպե վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում Երևանի 19-ամյա բնակիչն իր մոտ եղած ատրճանակով […] ...
16:55 27.11.2024
Ինչպե՞ս է «Ռեալը» խաղալու «Լիվերպուլի» դեմ առանց ՎինիսիուսիՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում Վինիսիուս Ժունիորի վնասվածքի պատճառով ամբողջական անցում է կատարելու 4-4-2 խաղային սխեմային։ Այս մասին հայտնում է իսպանական Relevo հրատարակությունը։ «Ռեալը» պատրաստվում է «Լիվերպուլի» հետ խաղին երկու հարձակվող դաշտ դուրս բերել՝ ֆրանսիացի Կիլիան Մբապեին և մարոկացի Բրահիմ Դիասին։ Միաժամանակ կիսապաշտպանության եզրերից մեկում պետք է […] ...
16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբՆոյեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում, Տաթև-Լծեն, Արագածից մինչև Ծիլքար ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար […] ...
16:40 27.11.2024
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՖինլանդիայումՆոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: Կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ: Հանդիպումներ են ծրագրված Ֆինլանդիայի գործադիր և օրենսդիր շրջանակների նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ԱԳ նախարար Միրզոյան. «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Ժողովրդավարական բարեփոխումների […] ...
16:33 27.11.2024
Ներկայացվել է Հայաստանում անցկացվելիք հոկեյի աշխարհի առաջնության լոգոնՀոկեյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Երևանում 2025 թվականի ապրիլի 13-19-ը կայանալիք 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության լոգոն: Դրա մշակման ընթացքում օգտագործվել են երկրի պետական դրոշի գույները, Արարատ լեռան պատկերը՝ որպես հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկը, ինչպես նաև հոկեյի տարրեր՝ մականը և տափօղակը։ Հայաստանը առաջին անգամ 15 տարվա ընդմիջումից հետո կմասնակցի աշխարհի առաջնությանը: Մեր հավաքականի մրցակիցները կլինեն Մալայզիայի, […] ...
16:25 27.11.2024
Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համարԿատարի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հասնելու համար, եթե նրանք նման ցանկություն ցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Իմ կառավարության անունից ես արձանագրում եմ, որ երբ մենք տեսնենք երկու կողմերի հանձնառությունը, դուք կտեսնեք, որ Կատարը լիովին կվերականգնի […] ...