ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը համարում եմ ծայրաստիճան մտահոգիչ. Դավիթ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը համարում եմ ծայրաստիճան մտահոգիչ. Դավիթ Հարությունյան

17:58 27.07.2018

«ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը ես ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում»,- հուլիսի 27-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Որպես մեկնաբանություն նա նշեց, որ մտահոգվելու համար բազմաթիվ պատճառներ կային: Եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, նաև մամլո հաղորդագրության մեջ պետք է ներկայացված լինեին:

«Ես այնտեղ տեսնում եմ լուրջ, սխալ մեկնաբանություններ և´օրենքի, և´ տերմինաբանության: Խոսվում է, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով: Իմ մոտ տպավորություն է, որ այդ նյութի հեղինակները ենթադրում են, որ ՀՀ անվտանգությունը միայն արտաքին սպառնալիքների անվտանգությունն է: Այդպես չէ՛: Բավական է խորանալ իրավունքի մեջ, կարդալ օրենքները և պարզ կդառնա, որ անվտանգությունն ունի և՛ արտաքին, և՛ ներքին կոմպոնենտ, և  բանակի օգտագործումը թույլատրելի է նաև նման իրավիճակներում»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ ցանկացած իրավաբանի դժվար չի լինի բացել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որը ընդունվել է 2012թ.-ին, և կարդալ այն:

«Այդ օրենքը ևս ԶՈՒ օգտագործման հնարավորություն է նախատեսում արտակարգ դրության ժամանակ, որը, ի դեպ, անցել է Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը, և այդ առումով որևէ առարկություն չի եղել, քանի որ նման մոտեցում ընդունված է բազմաթիվ երկրներում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP