15:47 21.03.2022
Հոնկոնգյան South China Morning Post թերթի ընթերցողները կտրուկ են արձագանքել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությանը, որում նա Չինաստանին կոչ է արել դատապարտել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում։
Բազմաթիվ օգտատերեր կարծիք են հայտնել, որ դաշինքը, որն ինքնին հրահրել է մի քանի հակամարտություններ, այդ թվում՝ ներկայիս ուկրաինականը, չի կարող որևէ մեկին ասել, թե ինչպես վարվի և ում պաշտպանի այս իրավիճակում։
«Եթե տիեզերքում ինչ-որ տեղ այլմոլորակայիններ կան, և նրանք վերջին հարյուր տարվա ընթացքում հետևում են մեր մոլորակին, ապա նրանք պետք է գան այս եզրակացության. Առաջին համաշխարհային պատերազմը հրահրել է Արևմուտքը, Երկրորդ համաշխարհային պատերազմը հրահրել է Արևմուտքը։ Ներկայիս իրավիճակը հրահրվել է նաև Արևմուտքի կողմից»,- ասում է Red Panda-ն:
«Եվրոպայում խաղաղություն կտիրի, եթե ՆԱՏՕ-ն մնա Արևմտյան Եվրոպայում, իսկ Արևելյան Եվրոպան բաղկացած լինի չեզոք պետություններից»,- ասում է Կոկ Չուն։
«ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ թելադրել Չինաստանին, թե ինչ անել: ՆԱՏՕ-ն այնքան էլ մաքուր ձեռքեր չունի: Այս դաշինքն իրավունք չունի ուրիշներին սովորեցնել»,- ընդգծել է Մայքլ Կ-ն:
«Միացյալ Նահանգները հպարտ է, որ փրկեց աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմից: Այժմ նրանք փորձում են աշխարհը փրկել Երրորդ համաշխարհային պատերազմից: Միայն, կարծես թե, ԱՄՆ-ն է, որը հրահրում է Երրորդ համաշխարհային պատերազմը: Ամերիկան պարզապես ռումբեր է նետում: Սա նրա պատասխանն է ամեն ինչին»,- գրել է Reality L.-ն։
«Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն են պատճառը, թե ինչ է կատարվում այժմ Ուկրաինայում: Չինաստանը պետք է ամուր մնա և հավատարիմ մնա նրան, ինչին հավատում է»,- ամփոփել են ընթերցողները:
15:20 29.04.2025
Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառովԹենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...
15:15 29.04.2025
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ ԿավելաշվիլիինԿառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...
15:12 29.04.2025
Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցումԱպրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
15:05 29.04.2025
Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկըՈւկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...
14:57 29.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ըԲացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...