14:10 21.03.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոռեկտորների և այլ ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները:
Օրակարգային հարցերն էին՝ «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության կազմակերպման առկա և հեռակա ձևերից անցում դեպի ուսանողի տարեկան, ուսումնական լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ համակարգի ներդրում», «Բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության կատարողականի արդյունքային ցուցանիշների (KPI) մշակում և ներդրում», «Ուսանողների գիտելիքների գնահատման նվազագույն շեմերը փոփոխելու միասնական/ընդհանրական շեմերի սահմանում», «ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի № 1183-Ն և 2020 թվականի հունիսի 18-ի № 1035-Ն որոշումների կիրառման հետ կապված հարցեր»:
Քննարկման նպատակը «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» հիմնական ուղղությունների հստակեցումն էր, խնդիրների վերհանումն ու հնարավոր լուծումների առաջարկը:
«Բուհական ոլորտում նախատեսվում են համակարգային փոփոխություններ՝ ըստ շրջանառվող նոր օրենքի: Դրանից բխող որոշակի գործառույթներ կան, որոնք պետք է իրականացնել՝ նախապես հասկանալով ռիսկերն ու հնարավորությունները»,- ասել է նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին՝ Կ. Թռչունյանն առաջարկել է բուհերի ներկայացուցիչներին ներկայացնել իրենց մոտեցումները՝ մատնանշելով, թե ուսումնական լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ համակարգի ներդրումը յուրաքանչյուր բուհի համար որքանով է հնարավոր: Ըստ պրոռեկտորների, որոշակի ռիսկերով և դժվարություններով հանդերձ՝ համակարգը բուհերում կարող է գործել: Մասնավորապես ընդգծվել են արվեստի և բժշկական բուհերի առանձնահատկությունները, որոնցով պայմանավորված՝ գուցե ոչ բոլոր մասնագիտացումներում հնարավոր լինի տվյալ համակարգը կիրառել:
Առաջարկվել է բուհական ոլորտում բարեփոխումների ճանապարհին իրականացնել պիլոտային ծրագրեր՝ խնդիրներն առավել տեսանելի դարձնելու և լուծման ուղիները գտնելու նպատակով:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության կատարողականի արդյունքային ցուցանիշների (KPI) մշակման հարցում փոխնախարար Կ. Թռչունյանը նշել է, որ ակնկալվում է՝ բուհերն իրենք էլ կներկայացնեն որոշակի բանաձևեր, որոնք կքննարկվեն և ըստ արդյունքի՝ կներդրվեն: Կարևորվել են միջազգային փորձի ուսումնասիրումը, ինչպես նաև դրանց տեղայնացումը` ըստ անհրաժեշտության: Կ. Թռչունյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է նաև ձևավորել աշխատանքային խմբեր՝ բուհերի գործունեության կատարողականի արդյունքային ցուցանիշների մշակման նպատակով:
Որպես ուսանողների գիտելիքների գնահատման նվազագույն միասնական/ընդհանրական շեմ՝ առաջարկվել է 50 միավորը: Այս հարցի շուրջ ներկաները առաջարկել են որոշակիորեն բարձրացնել միավորային շեմը՝ հիմք ընդունելով գիտելիքի տիրապետման նվազագույն սահմանը: Կարեն Թռչունյանը կոչ է արել հանդես գալ գրավոր առաջարկներով՝ հիմնավորելով դրանք:
Քննարկվել են նաև կրթաթոշակների տրամադրման իրավական հիմքերին, ՊՆ-ի կողմից ռազմական վերապատրաստումների մասնակցող ուսանողների կրթությանն առնչվող մի շարք հարցեր:
«Նմանօրինակ հանդիպումները պետք է լինեն շարունակական՝ առանցքային խնդիրների շուրջ համատեղ աշխատելու և արդյունքի հասնելու համար: Դուք՝ որպես բուհ, և մենք՝ որպես պետական լիազոր մարմին, պետք է շարժվենք միևնույն ուղղությամբ և գնանք առաջ»,- ամփոփելով հանդիպումը՝ ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...
19:20 28.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողությունԱպրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...