«Ես եմ» ծրագրով ծառայության մեկնեցին գյումրեցի 5 նորակոչիկներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+13.09 oC

«Ես եմ» ծրագրով ծառայության մեկնեցին գյումրեցի 5 նորակոչիկներ

18:53 27.07.2018

2017 թվականին պաշտպանության նախարարությունը  հանրությանը ներկայացրեց զինվորական ծառայության այլընտրանքային երկու ծրագիր՝ «Պատիվ ունեմ» ու «Ես եմ»: Առաջին ծրագիրը վերաբերում էր բուհական կրթություն ստացող երիտասարդներին, ովքեր ուսմանը զուգահեռ անցնում են զինվորական պատրաստության դասընթացներ, իսկ ուսումն ավարտելուց հետո, որպես սպաներ, մեկնում ծառայության: «Ես եմ» ծրագիրն այլ կերպ կոչվում է ժամկետային-պայմանագրային, այն կամովի ընտրում են զորակոչային տարիքում գտնվող այն երիտասարդները, ովքեր ցանկանում են իրենց ծառայությունն անցկացնել մարտական հենակետերում: Այսօր «Ես եմ» ծրագրով Գյումրիից ծառայության է մեկնել 5 նորակոչիկ, ծրագիրը նախընտրողներ եղել են նաև ձմեռային զինակոչի ժամանակ:

Գյումրեցի Աբրահամ Տոնոյանը 2016 թվականի ապրիլյան օրերին շտապել է զինկոմիսարիատ ու ցանկացել կամավոր մեկնել բանակ, բայց 16 տարեկան լինելու պատճառով նրան մերժել են։ Մինչ այսօր Արցախի սահմանը պահելու իր որոշումը չի փոխել: Ապրիլյան պատերազմից 2 տարի անց Աբրահամն ընտրել է այլընտրանքային ծառայությունն ու «Ես եմ» ծրագրով գնում է մարտական դիրքերում ծառայելու: Սա այն տարբերակն է, որը նորակոչիկին թույլ կտա նաև հետագայում լուծել ֆինանսական ու բնակարանային խնդիրները:

«Ես եմ» ծրագրով բանակ զորակոչվողների թիվը նախորդ զորակոչի համեմատ Գյումրիում ավելացել է: Բայց ծրագրում կան որոշակի պայմաններ, որոնց հաճախ նորակոչիկները չեն համապատասխանում: Բուժզննությունից հետո միայն առողջ ու ֆիզիկապես ուժեղ տղաներն են ընդգրկվում ծրագրում: Ծառայության վայրի ընտրությունը մյուս զինվորների նման վիճակահանությամբ չէ, նրանք ծառայում են հատուկ առանձնացված զորամասում։ 3 տարվա 7 ամիսը զինվորներն անցկացնում են տանը, մնացած հատվածը՝ զորամասում ու մարտական դիրքերում: Դրանից բացի՝ յուրաքանչյուր ամիս արձակուրդ գնալու համար նրանց տրվում է նաև հավելյալ գումար: Ծառայության ավարտին զինվորների համար հատուկ բացված բանկային հաշվեհամարներին պետությունը կփոխանցի 5 միլիոն դրամ, որն էլ զինծառայողները կծախսեն  բնակարան ձեռք բերելու, ուսման վարձը վճարելու կամ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակներով: Ծառայության ընթացքում դժբախտ պատահարներ լինելու դեպքում հաշվեհամարում կուտակված գումարը տնօրինելու իրավունք կստանան զինծառայողի ընտանիքի անդամները:

«Ես եմ» ծրագրով զորակոչվողների օրը միասնական է հանրապետության բոլոր զինկոմիսարիատների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

20:40 17.04.2025

Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ստեղծվելու է «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի շահառուն հեռուստադիտողն է: Մեկ այլ ծրագրով  պետությունը տարբեր ուղղություններով   կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները։ ...

Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին

20:28 17.04.2025

Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիից հետո, որը թույլ է տվել իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ։ «Հրաշալի երեկո էր։ Մենք մեր երկրպագուների աչքի առաջ հաղթահարեցինք շատ ուժեղ թիմի արգելքը։ Մենք երկու հիանալի հանդիպում անցկացրինք և ամեն ինչ տվեցինք։ Տղաները հիանալի էին։ «Բավարիան» շատ […] ...

Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները

20:17 17.04.2025

Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները

Այս տարի ևս առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները: Ակտիվ և առողջ ապրելակերպին ուղղված խմբակները նպատակ ունեն ավագ սերնդի համար ձևավորել առողջ կենսակերպ` խթանելու ֆիզիկական ակտիվությունն ու կյանքի որակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 17.04.2025

SHANTNEWS

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

19:54 17.04.2025

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը նորից վնասվածք է ստացել, հայտնում է ESPN-ը: 33-ամյա Նեյմարը «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ Բրազիլիայի առաջնության հերթական տուրի խաղի 34-րդ րոպեին վնասվածք ստանալուց հետո արտասվելով հեռացել է խաղադաշտից: Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս էր ապաքինվել վնասվածքից: Նա 6 շաբաթվա ընդմիջումից հետո նախորդ տուրում էր վերադարձել խաղադաշտ: ...

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներ

19:48 17.04.2025

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը։ Ներկայացվել են Հուշարձանների և տեսարժան վայրերի […] ...

BACK_TO_TOP