Իրանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+9.09 oC

Իրանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

10:49 18.02.2018

Ինքնաթիռը, որում գտնվել է 60 մարդ, աղետի է ենթարկվել Իրանի Սպահան նահանգի Սեմիրոն քաղաքի մերձակայքում, հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտակարգ իրավիճակների հարցերով կենտրոնին։ 

Գործակալության տեղեկություններով՝ ինքնաթիռը Թեհրանից ուղևորվում էր Յասուջ։  

Իրանական Mehr գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում էր Iran Aseman Airlines ավիաընկերությանը։ 

Ուղևորների և անձնակազմի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Իրանական Press TV-ի հաղորդմամբ՝ մի քանի մարդ կարող էր ողջ մնալ, իսկ IRNA գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռում գտնվողները զոհվել են։  

12.09

Իրանական Tasnim գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 60-100 մարդ:

12.11

Իրանական պետական PressTV հեռուստաալիքը հայտնում է, որ ինքնաթիռում գտնվել է 66 մարդ։ 

12.13

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Իրանի փրկարարական ծառայությունները չեն կարողանում հասնել ինքնաթիռի կործանման վայր։ 

 

 

12.23

ՀՀ ԱԳՆ-ն ներկայումս փորձում է ճշտել՝ արդյո՞ք Իրանում այսօր կործանված ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր կան, թե՞ ոչ: 

 

12.25

Aseman Airlines ավիաընկերությանը պատկանող ATR 72-500 ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել է թռիչքից 50 րոպե անց, հայտնում է IRNA-ն։

Հաղորդվում է, որ ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանից դուրս է եկել Երևանի ժամանակով ժ. 09.25-ին։

Ավելի վաղ ավիաընկերությունը հաստատել էր ինքնաթիռի կործանումը Իրանի լեռներում։  

 Iran Aseman Airline ավիաընկերության PR-տնօրենի խոսքով, ինքնաթիռում գտնվող բոլոր՝ 66 անձինք զոհվել են։ Ոչ ոքի չի հաջողվել ողջ մնալ աղետի հետևանքով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP