Կառավարության ռազմավարական նպատակներից է առողջ ապրելակերպի խթանումն ու սպորտի զարգացումը. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Կառավարության ռազմավարական նպատակներից է առողջ ապրելակերպի խթանումն ու սպորտի զարգացումը. Նիկոլ Փաշինյան

17:23 19.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին:

Տարբեր տարիքային խմբերում եզրափակիչ փուլի հաղթողներին մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վարչապետը պարգևներ է հանձնել նաև ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին:

Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհավորել է մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ:

 «Ցանկանում եմ շնորհավորել մրցաշարի բոլոր մասնակիցներին, հաղթողներին, մրցանակի արժանացածներին: Ուզում եմ ուրախությունս արտահայտել, որ գաղափարը, որի մասին մենք խոսում էինք ամիսներ առաջ, հիմա տեսնում ենք իրագործված:

Ուզում եմ արձանագրել, որ այս մրցաշարերը, որոնք կրում են «Վարչապետի գավաթ» անվանումը, լինելու են շարունակական: Սա ասում եմ՝ հաջորդ մրցաշարերի պոտենցիալ մասնակիցներին լուրը հասցնելու համար: Այսինքն՝ սրանք ավանդական մրցաշարեր են, մի տարի չեն տևելու, շարունակական են լինելու: Հույս ունեմ, որ ինչպես խոստանում են անմիջական կազմակերպիչները, ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա: Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել տարիքով ամենաավագ մասնակիցներին, որոնք իրենց օրինակով ցույց են տալիս, քաջալերում են երիտասարդներին, որ այս մրցաշարերին պետք է մասնակցել, առողջ ապրելակերպն են քարոզում Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս մրցաշարերը ունեն կարևոր նպատակներ, որովհետև օգնում են կառավարության ծրագրում արձանագրված ռազմավարական խնդիրների կյանքի կոչմանը:

 «Մենք ջանքեր պետք է գործադրենք մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ. այն է՝ առողջ ապրելակերպի խթանում, սպորտի զարգացում: Ճիշտ է, մեր մրցաշարերը սիրողական բնույթ ունեն, բայց սիրողական սպորտի մասսայականությունն է, որ հաջողություններ է բերում պրոֆեսիոնալ սպորտում:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, ասել, որ մենք դեռևս չկազմակերպված ևս երկու մրցաշար ունենք: Մեկը՝ լողի մրցաշարն է, որ ամռանը՝ արդեն հուլիսին, տեղի կունենա Սևանա լճում, և ես պոտենցիալ մասնակիցների ուշադրությունն եմ կրկին ուզում հրավիրել: Մենք, կարծես թե, քննարկում ենք ևս մեկ մարզաձև, ևս մեկ մրցաշար ավելացնելու ուղղությամբ: Խոսքը պտտաձողի վրա ձգումներ իրականացնելու մրցաշարին է վերաբերում: Թերևս երկամարտ կլինի, կլինի պտտաձողի վրա և գետնից ձգումներ իրականացնելու մրցաշար, որը կլինի մեր այս մրցաշարերից հինգերորդը:

Եվ եթե մենք տեսնենք, որ հաջող է ընթանում, իսկ այս պահի դրությամբ տեսնում ենք, որ հաջող է ընթանում, կազմակերպվածության մակարդակն ամեն մրցաշարում ավելի հղկված է լինում, թերևս չի բացառվում, որ այլ մրցաշարեր նույնպես նախաձեռնենք, որպեսզի նաև ոչ պրոֆեսիոնալ մարզիկների համար հնարավորություն լինի իրենց դրսևորել, մրցակցության մեջ մտնել, պայքարել, հաղթել, ուրախանալ և ուրախացնել:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այսօրվա եզրափակչի մասնակիցներին, որովհետև այստեղ գտնվելու ժամանակը, իրոք, վայելեցինք, տեսանք հաղթելու շատ հետևողական ձգտում, տեսանք համառ պայքար, տեսանք արդար պայքար»,- նշել է վարչապետը:

Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում երկու տարիքային խմբերում 1-ից 3-րդ տեղեր զբաղեցրած տղամարդիկ և կանայք: Յուրաքանչյուր մարզ ներկայացված է եղել 12 մասնակցով: Եզրափակիչ մրցաշարին մասնակցել են նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ, այդ թվում՝ դեսպաններ:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցներն ստացել են դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև գավաթներով և մեդալներով:

Ընդհանուր առմամբ՝ դրամական պարգևներ ստացել են 80 մասնակից: 1-ին տեղի համար սահմանված է եղել 1.000.000 դրամ մրցանակ, 2-րդ տեղի համար՝ 600.000 դրամ, 3-րդ տեղի համար՝ 400.000 դրամ, 4-րդ տեղի համար՝ 150.000 դրամ, 5-րդ տեղի համար՝ 100.000 դրամ, 6-10-րդ տեղերի համար՝ 75.000-ական դրամ, 11-20-րդ տեղերի համար՝ 50.000-ական դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

22:28 29.04.2025

Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեություն, 2023-2024 թվականներին, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արարատի մարզում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունի 1,44 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից տարածքում, Հրազդան գետի ափին արդյունահանել է մոտ 7 770 […] ...

Վրաստանի նախագահի այցը. ո՞րն է հայ-վրացական հարաբերությունների օրակարգը

22:21 29.04.2025

Վրաստանի նախագահի այցը. ո՞րն է հայ-վրացական հարաբերությունների օրակարգը

Հայաստանում է Վրաստանի նախագահը: Նա արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտոնյաների հետ: Ինչո՞վ են առանձնահատուկ Վրաստանի հետ հարաբերությունները, ինչպիսի՞ նոր նախաձեռնություններ քննարկվեցին Հայաստանի ղեկավարության հետ, արդյո՞ք Վրաստանը կարող է կամուրջ դառնալ Կովկասյան հարևանների միջև՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով։ Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ […] ...

«Harmonies d’Arménie» խորագրով լուսանկարների ցուցադրություն Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում

22:14 29.04.2025

«Harmonies d’Arménie» խորագրով լուսանկարների ցուցադրություն Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում

Ապրիլի 28-ին Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում կայացավ հայազգի լուսանկարիչ Լիդիա Կասպարյանի՝ «Harmonies d’Arménie» խորագիրը կրող և Հայաստանին նվիրված ինքնատիպ լուսանկարներ ներառող ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա էին և խոսքով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, 10-րդ շրջանի քաղաքապետ Ալեքսանդրա Կորդեբարդը և լուսանկարիչ Լիդիա Կասպարյանը: Արարողությանը ներկա […] ...

Հայաստանի և Հունգարիայի ՆԳ նախարարությունները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

22:09 29.04.2025

Հայաստանի և Հունգարիայի ՆԳ նախարարությունները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Բուդապեշտում։ Այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարի հետ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Կողմերը քննարկել են հասարակական անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման և միգրացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Շեշտադրվել է երկու երկրների իրավապահ մարմինների […] ...

SHANTNEWS

22:00 29.04.2025

SHANTNEWS

«Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ նվաճեց երիտասարդական ՉԼ-ի գավաթը

21:54 29.04.2025

«Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ նվաճեց երիտասարդական ՉԼ-ի գավաթը

Կատալոնական «Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ հաղթել է երիտասարդական Չեմպիոնների լիգան: Այս ցուցանիշով կատալոնացիները լավագույնն են: «Բարսելոնայի» Մ19 թիմը Շվեյցարիայի Նիոն քաղաքի «Կոլովրեյ» ստադիոնում կայացած եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է թուրքական «Տրաբզոնսփորի» Մ19 թիմին: Կատալոնացիները մրցաշարը հաղթել էին նաև 2017/2018 և 2013/2014 մրցաշրջաններում: ...

BACK_TO_TOP