Առաջարկվում է բուհերի մասնագիտությունների և որակավորումների ցանկում ընդգրկել «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

Առաջարկվում է բուհերի մասնագիտությունների և որակավորումների ցանկում ընդգրկել «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագիրը

11:33 18.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագիր ընդգրկելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համընթաց` առողջապահության ոլորտը բակալավրի կրթությամբ և համապատասխան մասնագիտական գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով օժտված բժշկական անձնակազմով համալրելու պահանջով: «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագրի նպատակն է կատարելագործել բուժքույրերի պատրաստումը, որպեսզի նրանք գործեն առավել արհեստավարժ և գրագետ:

Ըստ Առողջապահական ազգային ինստիտուտի (2018)՝ յուրաքանչյուր 10 հազար բնակչին բաժին է ընկնում 56,5 գործող բուժքույր, որը ցածր է մեկ շնչի հաշվով նախատեսված միջին թվից։ Ներկայում Հայաստանում բուժքույրական կրթությունը հասանելի է միայն միջին մասնագիտական կրթության մակարդակում։ Այն եռամյա կրթական ծրագիր է, որը շնորհում է «Բուժքույրական գործ»-ի որակավորում: Բուժքույրերի համար գործում են երեք առանձին մասնագիտացումներ` բուժքույրական գործ, բուժքույրական գործ ախտորոշիչ ծառայություններում, բուժքույրական գործի կառավարում:

Բուժքույրի մասնագիտությունը դարձել է անկախ գիտական ճյուղ, որը շարունակում է զարգանալ առողջության պահպանման մարտահրավերներին դիմակայելու համար: Ներկայում ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ ներառյալ հարևան Վրաստանում և Իրանում, կան բուժքույրական կրթության՝ բակալավրի աստիճան շնորհող ծրագրեր։

Բակալավրի աստիճան շնորհող բուժքույրական կրթության կարևորությունը բազմիցս շեշտադրել է այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին ‹‹Բուժքույրական քոլեջների ամերիկյան ասոցիացիան›› է։ Այն վերահաստատել է, որ բակալավրի աստիճան շնորհող բուժքույրական կրթությունը պետք է լինի պրոֆեսիոնալ բուժքույրական գործունեության ոլորտ մուտք գործելու պահանջ։

Բացի դրանից՝ 2019 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետությունում գնահատողական այցի շրջանակում առողջապահական համակարգի մարդկային ներուժի ընթացիկ իրավիճակի գնահատման արդյունքում, ի թիվս այլ խնդիրների, մատնանշվել է, որ քոլեջներում ստանալով մասնագիտական ​​ուսուցում՝ բուժքույրերը մեկ անգամ որակավորվում են, և հետագա ուսուցման կազմակերպման հնարավորություններ այլևս չեն ունենում: ԱՀԿ-ն արձանագրել է նաև, որ Հայաստանում բուժքույրական մասնագիտությունը հետ է մնում միջազգային չափորոշիչներից, ինչն անբարենպաստ է բարձրորակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու տեսանկյունից:

Հայաստանում ևս առաջացել է բուժքույրական կրթության կառուցվածքային և ուսումնական պլանների փոփոխման անհրաժեշտություն, որի հիմքով էլ մշակվել է «Քույրական գործ»-ի բակալավրի կրթական ծրագիրը (Bachelor of Science in Nursing/BSN):

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 30-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

19:36 28.04.2025

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

19:30 28.04.2025

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

19:20 28.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

Ապրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ Ավանեսյան

19:12 28.04.2025

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ Ավանեսյան

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և […] ...

Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին

19:00 28.04.2025

Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գովել է մյունխենյան թիմի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որը 500-րդ խաղն է անցկացրել Բունդեսլիգայում: «Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Մյուլերի էլիտար մտածելակերպը նրան բերեց այս ակումբ և կառուցեց նրա կարիերան։ Նա լավագույն օրինակն է մյուսների համար: Մենք կունենանք պահեր՝ նշելու Թոմասի նվաճումը, բայց հիմա մենք ուզում ենք երեք միավոր»,- ասել […] ...

BACK_TO_TOP