23:55 20.03.2022
ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները հետազոտություն են հրապարակել Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, որտեղ նրանք բացահայտել են գիշերային քնի ժամանակ լույսի վտանգավոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Փորձագետների կարծիքով, նույնիսկ մեկ գիշեր լույսի տակ քնելու դեպքում կարող է խաթարվել գլյուկոզայի կարգավորումը և սրտանոթային ֆունկցիան՝ նպաստելով սրտի հիվանդության, շաքարախտի և նյութափոխանակության համախտանիշի առաջացմանը: Ինչպես գրում են հոդվածի հեղինակները, շատ կարևոր է խուսափել կամ գոնե նվազագույնի հասցնել գիշերային ժամերին ննջասենյակի լույսի քանակը։
Գիշերային լուսավորությունը խանգարում է սրտի աշխատանքին
Հետազոտությունները ապացուցում են, որ քնի ժամանակ լուսավորությունը արագացնում է սրտի զարկերը, թեև քնած ժամանակ հակառակը պետք էլինի: : Սրտի հաճախությունը կարգավորվում է սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդային համակարգերով, որոնք միասին կազմում են վեգետատիվ նյարդային համակարգը։
Առաջինը փոխում է տարբեր օրգանների աշխատանքի ռեժիմները՝ մեծացնելով նյութափոխանակության պրոցեսների արագությունը և ուժեղացնելով սրտի կծկումները, ինչն օգնում է օրգանիզմին հարմարվել շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին: Երկրորդը հակառակ ազդեցությունն է ունենում՝ օգնում է օրգանիզմին անցնել հանգստի վիճակի։ Այսպիսով, պարասիմպաթիկ նյարդային համակարգը կարգավորում է գիշերային պրոցեսներն օրգանիզմում, որը խանգարվում է վառ լուսավորությամբ:։
Հետազոտողները հայտնաբերել են նախադիաբետիկ նշաններ
Գիտնականները պարզել են, որ արդեն առավոտյան այն բանից հետո, երբ մարդիկ լուսավորված սենյակում են քնել, առաջանում է ինսուլինային դիմադրություն, որը 2-րդ տիպի շաքարախտի բնորոշ հատկանիշն է: Ինսուլինի դիմադրությունը արտահայտվում է նրանով, որ մկանների, ճարպային հյուսվածքի և լյարդի բջիջները սկսում են վատ արձագանքել ինսուլինին և արդյունքում չեն կարողանում նույն արդյունավետությամբ յուրացնել էներգիայի մատակարարման համար անհրաժեշտ գլյուկոզան: Դա փոխհատուցելու համար ենթաստամոքսային գեղձը սկսում է ավելի շատ ինսուլին արտադրել, սակայն ժամանակի ընթացքում արյան շաքարի մակարդակը դեռ բարձրանում է, ինչը վկայում է շաքարախտի զարգացման մասին։
Գիշերային լույսը վատ քնի և գիրության պատճառ է դառնում
Նախորդ հետազոտությունը, որը հրապարակվել էր JAMA Internal Medicine ամսագրում, ուսումնասիրել էր առողջ մարդկանց մեծ խումբ, ովքեր քնած ժամանակ ենթարկվել էին լույսի ազդեցությանը: Փորձարկվողներին բնորոշ էր ավելորդ քաշը և գիրությունը:
Նոր հետազոտության ընթացքում կամավորները տեղյակ չէին, որ լույսը վառվել է քնած ժամանակ, բայց դա ազդել է նրանց քնի որակի վրա: Արդյունքում քունը մասնատվել է, իսկ մարդու օրգանիզմը չի կարողացել հանգստանալ ու վերականգնվել, ինչպես լիարժեք քնի դեպքում։ Պարզվել է, որ լույսը ակտիվացրել է սիմպաթիկ համակարգը, որն օրգանիզմը բերել է բարձր զգոնության վիճակի։
Գիտնականները խորհուրդ են տալիս գիշերն անջատել լույսերը և ծածկել պատուհանները
Արդյունքները կարևոր են նրանց համար, ովքեր ապրում են մեծ քաղաքներում, որտեղ գիշերային լուսավորության մակարդակը բարձր է, ասում են փորձագետները: Բացի այդ, զարգացած երկրներում մարդկանց մի զգալի մասը (մինչև 40 տոկոս) քնում է կա՛մ անկողնու կողքի լամպը միացրած, կա՛մ ննջասենյակի լույսը միացված, կա՛մ նույնիսկ հեռուստացույցը միացված:
Գիտնականները խորհուրդ են տալիս լույսերը չմիացնել գիշերը, իսկ եթե դա անհրաժեշտ է անել, ապա պետք է ցածր լուսավորության աղբյուրները մոտեցնել հատակին։ Խորհուրդ չի տրվում մթության մեջ օգտագործել սպիտակ կամ կապույտ լույսի աղբյուրներ, փոխարենը լավագույն տարբերակը կլինի սաթագույն կամ կարմիր-նարնջագույն լույսը: Լավ է օգտագործել աչքի դիմակներ կամ մթնեցնող վարագույրներ, բայց եթե դրանք հասանելի չեն, ապա ավելի լավ է անկողինը տեղափոխել այնպես, որ փողոցի լույսը չընկնի դեմքին։ Եթե դուք կարող եք լավ տեսնել առարկաները մթության մեջ, ապա, ամենայն հավանականությամբ, լուսավորության մակարդակը թույլատրելի մակարդակից բարձր է:
15:35 29.04.2025
Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանըԱմբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...
15:28 29.04.2025
ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակըԱպրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը: ...
15:28 29.04.2025
Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտինՀունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կայացնելով՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը», – գրել է նա։ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու […] ...
15:20 29.04.2025
Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառովԹենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...
15:15 29.04.2025
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ ԿավելաշվիլիինԿառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...
15:12 29.04.2025
Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցումԱպրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...