Մատակարարները սուբսիդավորված պարարտանյութն առաջարկում են թանկ գնով․ հողագործները դժգոհում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Մատակարարները սուբսիդավորված պարարտանյութն առաջարկում են թանկ գնով․ հողագործները դժգոհում են

21:02 17.03.2022

Շիրակի մարզում 78.940 հեկտար վարելահողերից մշակվում է 51 հազարը։ Այս տարի նախատեսվում էր գարնանացանի հաշվին հիմնականում լեռնային ու նախալեռնային տարածքներում վար ու ցանք կատարել տարիներով չմշակված  հողակտորներում, բայց տարեսկզբին պարարտանյութի գնաճը տնտեսություններին անակնկալի է բերել։ Նախկին 6-7 հազար դրամի փոխարեն, ազոտական պարարտանյութի շուկայական գինը բարձրացել է 3 անգամ։

Պարարտանյութի գնաճը մեղմելու ծրագիրը պետական  սուբսիդավորումն է, ըստ որի պետությունը կֆինանսավորի մեկ պարկ ազոտական պարարտանյութի գնի 50 տոկոսը, որը պետական ծրագրով կազմում է 9000 դրամ։

Սուբսիդավորման ծրագրից կարող են օգտվել մինչև 3 հեկտար  ցանքատարածք ունեցողները։ Սահմանաչափը ֆերմերների համար անընդունելի է, այն դեպքում, երբ հայտնի է Շիրակի մարզի ազոտական պարարտանյութի պահանջարկը։

«Շիրակի մարզից ներկայացված է 5000 տոննա ազոտական պարարտանյութի պահանջ, էլ որպես ինչ են սահմանափակում դնում, որ մարդիկ էրթան հարևանի, նարեկամի, էն մյուսի անունով պարարտանյութ դուրս գրե՞ն»,- նշում է գյուղատնտես Տիգրան  Ավագյանը։

Ըստ  սուբսիդավորման ծրագրի,  պետությունը ֆինանսավորում է մեկ պարկ ազոտական պարարտանյութի կես գինը։ Սակայն, ըստ ֆերմերների, ներկրողների այժմ առաջարկած գնով սա չի կազմում արժեքի 50 տոկոսը։ Այսինքն․ 18 հազար դրամի փոխարեն մատակարարներն առաջարկում են մեկ պարկ պարարտանյութը 22 հազար դրամով։

Ըստ աջակցության ծրագրի այսօրվանից հողագործները կարող են մատակարարներից ձեռք բերել պարարտանյութեր։ Ասուլիսի ընթացքում գյուղատնտեսները զանգահարեցին լիցենզավորված 14  ընկերությություններից մի քանիսին, մի մասը  հեռախոսազանգերին չպատասխանեց, նրանցից մեկն էլ  մեկ պարկ պարարտանյութը պահեստից ձեռք բերելու դեպքում գին նշեց 19 հազար դրամը։ Մատակարար ընկերություններից մյուսն էլ  50 կգ-ոց վրացական ազոտական պարարտանյութի մեկ պարկը վաճառում էր 22 հազար դրամով։

Թե Շիրակի մարզի ֆերմերներին և գյուղացիներին որ ընկերությունը ինչ գնով պարարտանյութ կմատակարարի, դեռ հայտնի չէ։ Տարադրամի փոխարժեքով  պայմանավորված՝ առաջարկվող գինն ամեն օր տատանվում է, իսկ մատակարարներին համայնքներից անհրաժեշտ քանակության հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվում է մարտի 21-ին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

22:37 17.04.2025

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

Ապրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

22:30 17.04.2025

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Մարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր […] ...

BACK_TO_TOP