Գիտնականները ստեղծել են Երկրի վրա տեկտոնական գոտիների առաջացման ճշգրիտ մոդելը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

Գիտնականները ստեղծել են Երկրի վրա տեկտոնական գոտիների առաջացման ճշգրիտ մոդելը

18:19 20.03.2022

Պորտուգալիայից և Գերմանիայից գիտնականների միջազգային թիմը նոր երկրաբանական մոդել է մշակել, որը լուծում է Երկրի տեկտոնական գոտիների շարժման առեղծվածը: Այս մասին հաղորդվում է Communications Earth & Environment ամսագրում հրապարակված հոդվածում։

Տեկտոնական սալերի  շարժման մեջ  հիմնական  դերը խաղում են լիթոսֆերային բլոկների սահմանները, որտեղ մի բլոկը (առավել հաճախ օվկիանոսային և ավելի ծանր ընդերքը) դանդաղորեն սուզվում է մյուսի տակ (մայրցամաքային եզր կամ կղզու աղեղ): Գիտնականներն արդեն գիտեն, որ տեկտոնական գոտիներում տարբեր երկրաբանական պրոցեսները կարող են հանգեցնել նոր  գոտիների ի հայտ գալուն, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունենում։

Հետազոտողներն առաջին անգամ ստեղծել են տեկտոնական  գոտու առաջացման եռաչափ մոդել, որը հաշվի է առնում բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ Երկրի ձգողականության ուժը։ Դրա համար օգտագործվել է Յոհաննես Գուտենբերգի Մայնցի համալսարանի  գերհզոր համակարգիչը, ինչպես նաև նոր արդյունավետ ալգորիթմ, որը զգալիորեն նվազեցնում է հաշվարկման ժամանակը:  Հակառակ դեպքում գիտնականներին այդ  գործի համար  կպահանջվեր մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիսներ:

Արդյունքները ցույց են տալիս, որ  տեկտոնական սալերի շարժը  հաճախ սկսում է տեղի ունենալ հին սուզվող սալերի  մասնակցությամբ, և նոր տեկտոնական գոտիներ կարող են առաջանալ հին գոտիների հիման վրա՝ առանց այլ արտաքին տեկտոնական ազդեցությունների: Գիտնականները նաև փորձարկել են  մոդելը  և պարզել, որ 1755 թվականի Լիսաբոնի մեծ երկրաշարժը կարող է լինել Պորտուգալիայի մերձակայքում գտնվող Հարավարևմտյան մայրցամաքային եզրում նոր  տեկտոնական գոտների առաջացման  սկիզբը, ինչը հաստատվում է առկա երկրաբանական տվյալներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

15:35 29.04.2025

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...

ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը

15:28 29.04.2025

ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը

Ապրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը: ...

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին

15:28 29.04.2025

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կայացնելով՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը», – գրել է նա։ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու […] ...

Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով

15:20 29.04.2025

Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով

Թենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

15:15 29.04.2025

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

15:12 29.04.2025

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

Ապրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

BACK_TO_TOP