Հյուսիսային Կորեան այս տարվա 10-րդ հրթիռային արձակումն է իրականացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Հյուսիսային Կորեան այս տարվա 10-րդ հրթիռային արձակումն է իրականացրել

08:26 16.03.2022

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի բալիստիկ հրթիռ է արձակել, որը 10-րդ արձակումն է տարեսկզբից ի վեր։

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հավաքում և վերլուծում է արձակման հետ կապված տեղեկատվությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հարավկորեացի զինվորականները հայտնել են անհաջող արձակման մասին։

Նախորդ արձակումն իրականացվել էր մարտի 5-ին։ Սեուլի տվյալներով՝ հրթիռն անցել էր մոտ 270 կիլոմետր, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել էր մոտ 560 կիլոմետր։ Հարավային Կորեայի նախագահին կից Ազգային անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել էր հրթիռի արձակումը։ Փհենյանը կոչ էր արել դադարեցնել լարվածությունը սրող գործողությունները։ Նույնպիսի քննադատությունն էին հնչեցրել Պետդեպարտամենտի ներկայացուցիչն և Ճապոնիայի պաշտպանության նախարարը։ Նշենք, որ արձակված հրթիռն ընկել էր Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:35 26.11.2024

Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: ...

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

14:27 26.11.2024

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

Եվրոպացիները պարտավոր են կատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, հակառակ դեպքում դա կլինի եվրոպական երկակի ստանդարտների դրսեւորում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով դեկտեմբերի 1-ին թոշակի է անցնում։ «ՄՔԴ օրդերն այլընտրանք չէ, դա պարտավորություն է»,- ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ ԵՄ երկրները «չեն […] ...

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

14:16 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

14:04 26.11.2024

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

13:53 26.11.2024

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

13:48 26.11.2024

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

Վրաստանում խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին, իսկ նախագահի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Որոշմանը հավանություն են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները 80 կողմ ձայներով։ Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի, և որ նախագահի պաշտոնավարման ժամկետը […] ...

BACK_TO_TOP