Շիրակի մարզի պատմամշակութային ևս 10 կառույց ստացել է պատմական հուշարձանի կարգավիճակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+9.09 oC

Շիրակի մարզի պատմամշակութային ևս 10 կառույց ստացել է պատմական հուշարձանի կարգավիճակ

19:59 16.03.2022

Շիրակի մարզի հուշարձանների պահպանության ցանկում ներառված է շուրջ 2500 հուշարձան, որոնցից պետական սեփականություն է հանդիսանում 1200-ից ավելին։ Ժամանակ առ ժամանակ թիվը փոխվում է, պատմական, գիտական, մշակութային արժեք ունեցող օբյեկտները ստանում են հուշարձանի կարգավիճակ և հայտնվում նորահայտների ցանկում։ Հուշարձանը համարվում է նորահայտ, մինչև ՀՀ ԿԳՄՍ  նախարարության գիտամեթոդական խորհուրդը կորոշի՝ հուշարձանը որ ցանկում ներառել՝ պետական, թե պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների ցանկում։ 2021 թվականին Շիրակի մարզից նորահայտի կարգավիճակ է ստացել 10 հուշարձան։

« Գյումրիի հին ֆանտանը, որը Արթուր Թարխանյանի արվեստի գործն է։ Այդ ֆանտանը ստացել է նորահայտի կարգավիճակ և պետական ցուցակին է կցվել»,- ShnatNews.am-ի հետ զրույցում նշել է Պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը։

Շատրվանը բարեկամության խորհրդանիշ է համարվել, նույնանուն երկաթե շատրվանը կառուցվել է 1982-84 թվականներին։ Ճարտարապետ Արթուր Թարխանյանի վերջին աշխատանքն է՝ կառուցված խորհրդային մոդեռնիզմի ոճով։ Այն բացվել է Լենինականի 60-ամյակի տոնին, որն էլ քաղաքի բնակիչներն անվանել են «60-ամյակի տորթ»։

Նորահայտ հուշարձանների ցանկում են հայտնվել Գյումրիի քյարիզները։ Դրանք Ալեքպոլյան ժամանակաշրջանի ստորգետնյա ենթակառուցվածքներ են, քաղաքի պատմական միջուկում են հիմնականում կառուցված և ձգվում են տասնյակ կիլոմետրեր։ 1850-ականներին քյարիզները կառուցվել են ջրամատակարարման համար։ Հետագայում քյարիզների վրա են կառուցվել նոր թաղամասերը։ Ավելի քան 2 դար անց փողոցաշինական կամ կառուցապատման աշխատանքների ժամանակ դրանք հաճախ բացվում են։

«Դրանք համայնքապատկան են, հուշարձանի կարգավիճակ են ստացել, ուսումնասիրությունից հետո պարզ կլինի՝ հուշարձանները համայնքն է օգտագործելու, թե ոչ։ Մինչ այդ արդեն մենք ենք իրականացնում պահպանությունը, մինչև տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Նազարեթյանը։

Իսկ մոտավոր քարտեզագրմամբ քյարիզները ձգվում են 5 կենտրոնական ուղղություններով, և յուրաքանչյուրն ունի իր ճյուղավորումը։ Փողոցաշինական աշխատանքների ընթացքում դրանք նաև վնասվում են, շատ հատվածներում արդեն խցանված են։ Քյարիզները համարվում են վտանգված հուշարձաններ։

Ընդհանուր առմամբ Շիրակի մարզում առավել վտանգված 62 հուշարձան կա, որոնք պետական սեփականություն հանդիսացողների ցանկում են։ Պահպանության ուղղությամբ լուրջ քայլերի բացակայության հետևանքով քաղաքի հայտնի Սևյանի մշակույթի պալատի կիսաքանդ շենքում «Սասունցիների պարը» խճանկարը հայտնվել է վտանգվածների ցանկում։ Խճանկարը ճաքճքվել է, սալիկները պոկվել են, շենքի տանիք չունենալու պատճառով նաև խոնավությունից քայքայվում է։

Ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի հրաշալի գործն ունի 16 մետր երկարություն և 4 մետր բարձրություն։ Նման որմնանկարչություն արել են միայն իտալական Ֆլորենցիայում։ Խճանկարի ճաքերը հետզհետե ճյուղավորվում են, խոնավությունն էլ նպաստում է սալիկների թուլացմանը։ Վալերիկ Նազարեթյանը նշել է, որ սա միակ պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանը չէ Գյումրիում, որ կորստյան եզրին է։

«Օրինակ՝ հայտնի բալկոնով շենքը։ Հուշարձանների պետական ցուցակում է գտնվում, օտարման ոչ ենթակա ցուցակի մեջ է, բայց արդեն վտանգված հուշարձան է»,- նշել է Պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետը։

Վտանգված ու պետական հուշարձանների ցանկում ընդգրկված պատշգամբը «Կումայրի» արգելոցի հաշվեկշռում է, բայց համայնքային ենթակայության չէ։ Ենթակայություններից բացի, կառույցները հստակ մոտեցում չունեն, թե ով է զբաղվելու շենքի պահպանությամբ, որի պատշգամբը գոնե երկու տարի առաջ վտանգավորներից չէր։ Այս շենքի նման խիստ վտանգված է  Գյումրի -Բավրա ճանապարհին գտնվող «Ղոչի աղբյուրը», հուշարձանը թեքվել է և հայտնվել  փլուզման վտանգի տակ։

Պատմական միջավայրի պահպանության ծառայության ուսումնասիրությունները մարզի տարածքում պարբերաբար են, շրջայցերի ընթացքում հայտնաբերում են թաքնված ու եզակի հուշարձաններ, որոնց պատմական արժեք ճանաչելու հարցում նախարարության փորձագիտական եզրակացություններն են անհրաժեշտ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP