Վրաստանում փոքր բիզնեսի համար հարկը 5%-ից կիջեցվի 1%, Հայաստանին կգերազանցեն այս ցուցանիշով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Վրաստանում փոքր բիզնեսի համար հարկը 5%-ից կիջեցվի 1%, Հայաստանին կգերազանցեն այս ցուցանիշով

19:59 17.02.2018

Հարևան Վրաստանում բիզնես գործունեությունը խրախուսելու և ներդրումներն ավելացնելու համար հարկային դաշտում որոշակի փոփոխություններ են պատրաստվում իրականացնել: Մասնավորապես, հարկային մեղմացված ռեժիմ կգործի փոքր ձեռնարկատերերի համար: Այդ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը հանդես կգա նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն` շրջանառության հարկը 5 անգամ կնվազեցվի՝ 5%-ից հասցնելով մինչև 1%-ի: Այս մասին տեղեկանում ենք geomigrant.com-ից:

Բացի այդ՝ նշվում է, որ Վրաստանի գործադիր մարմնի նախաձեռնությամբ այն ձեռնարկությունները, որոնց շրջանառությունը չի գերազանցում 500.000 լարին (մոտ 200.000 դոլար), նույնպես կհամարվեն փոքր բիզնես և կօգտվեն այդ արտոնություններից: Մինչ այս նախաձեռնությունը 100.000 լարի շրջանառություն ունեցող ձեռնարկություններն էին համարվում փոքր:

«Դա լավ կօգնի փոքր ձեռնարկություններին, շատ կարևոր է խրախուսական մոտեցումը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը կխթանի նոր ձեռնարկատերերին, որոնք ցանկանում են սեփական գործն ունենալ: Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը Վրաստանի կառավարության առաջնահերթություններից է:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով տնտեսվարող սուբյեկտների շրջանառության հարկի շեմը նվազեցվել է՝ հասցնելով 58,3 միլիոն դրամի։ Այս շեմից բարձր շրջանառություն ունեցողները հարկվում են արդեն ավելացված արժեքի հարկով։ Մինչ այդ շրջհարկի շեմը բարձրացվել էր 115 միլիոն դրամի։ 

ՀՀ-ում առանց ձեռքբերումների փաստաթղթավորման շրջանառության դեպքում առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների շրջանառության հարկի դրույքաչափը սահմանված է 5 տոկոս, որը կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների 4 տոկոսի չափով: Միաժամանակ, վճարման ենթակա հարկի գումարը չի կարող պակաս լինել հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության 1,5%-ից: Մեզ մոտ խրախուսական առաջարկ է փաստաթղթավորման պահանջը, այսինքն՝ եթե ցանկանում ես ավելի քիչ վճարել, ապա ներկայացրու փաստաթղթեր և վճարի մի քանի անգամ ավելի քիչ գումար: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են առանց փաստաթղթավորման աշխատել, ապա պետք է վճարեն 5%:

Մինչ Վրաստանի կառավարության վերոնշյալ նախաձեռնությունը շրջանառության հարկի 1.5%-ը նույնպես տարածաշրջանի համեմատ ցածր դրույքաչափ էր համարվում: Մտածել է պետք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...

BACK_TO_TOP