15:31 14.03.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկուշաբթի օրը խորհրդարանին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ դիմել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին՝ խնդրելով վերադարձնել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին:
«Այսօր այս ամբիոնից դիմում եմ իմ գործընկերոջը և ընկերոջը՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և խնդրում նրան վերադարձնել դեսպանին՝ այս դժվարին պահերին հիմնովին ամրապնդելու մեր ժողովուրդների միջև դաշինքը»,- ասել է Զուրաբիշվիլին։
Զելենսկին մարտի 1-ին հայտարարել էր, որ հետ է կանչում դեսպանին Վրաստանից «այն կամավորներին խոչընդոտելու համար, որոնք ցանկանում են օգնել Ուկրաինային», և «Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետ կապված անբարոյական դիրքորոշման համար»։ Նախօրեին վրացի կամավորների խումբն ասել էր, որ պատրաստվում է մեկնել Ուկրաինա և կռվել ուկրաինական բանակի շարքերում, սակայն Վրաստանի կառավարությունը թույլ չէր տվել, որպեսզի ուկրաինական ինքնաթիռը վայրէջք կատարի Թբիլիսիում՝ նրանց վերցնելու համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին հայտարարել է, որ հանրապետությունը չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին։
22:37 29.04.2025
Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն։ «Ռոման» փնտրում է Կլաուդիո Ռանիերիին փոխարինող, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա պաշտոնից։ Sky Sport-ը հաղորդում է, որ Ֆաբրեգասը ընդգրկվել է «Ռոմայի» հավանական մարզիչների ցանկում։ 37-ամյա իսպանացին գտնվում է նաև «Միլանի», «Յուվենտուսի», «Լայպցիգի» և «Լիդսի» դիտակետում։ «Ռոմայի» ցուցակում են նաև Ֆրանչեսկո Ֆարիոլին («Այաքս»), […] ...
22:28 29.04.2025
Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեություն, 2023-2024 թվականներին, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արարատի մարզում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունի 1,44 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից տարածքում, Հրազդան գետի ափին արդյունահանել է մոտ 7 770 […] ...
22:21 29.04.2025
Վրաստանի նախագահի այցը. ո՞րն է հայ-վրացական հարաբերությունների օրակարգըՀայաստանում է Վրաստանի նախագահը: Նա արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտոնյաների հետ: Ինչո՞վ են առանձնահատուկ Վրաստանի հետ հարաբերությունները, ինչպիսի՞ նոր նախաձեռնություններ քննարկվեցին Հայաստանի ղեկավարության հետ, արդյո՞ք Վրաստանը կարող է կամուրջ դառնալ Կովկասյան հարևանների միջև՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով։ Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ […] ...
22:14 29.04.2025
«Harmonies d’Arménie» խորագրով լուսանկարների ցուցադրություն Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանումԱպրիլի 28-ին Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում կայացավ հայազգի լուսանկարիչ Լիդիա Կասպարյանի՝ «Harmonies d’Arménie» խորագիրը կրող և Հայաստանին նվիրված ինքնատիպ լուսանկարներ ներառող ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա էին և խոսքով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, 10-րդ շրջանի քաղաքապետ Ալեքսանդրա Կորդեբարդը և լուսանկարիչ Լիդիա Կասպարյանը: Արարողությանը ներկա […] ...
22:09 29.04.2025
Հայաստանի և Հունգարիայի ՆԳ նախարարությունները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Բուդապեշտում։ Այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարի հետ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Կողմերը քննարկել են հասարակական անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման և միգրացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Շեշտադրվել է երկու երկրների իրավապահ մարմինների […] ...