Գյումրիում զբոսաշրջիկների թիվն ավելացել է, բայց դեռ ճանաչելիության խնդիր կա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Գյումրիում զբոսաշրջիկների թիվն ավելացել է, բայց դեռ ճանաչելիության խնդիր կա

14:39 27.07.2018

Հայաստանում հանգստի շրջանը մեկնարկել է: Այս շրջանում է, որ զբոսաշրջային երկիր դառնալու հավակնություններ ունեցող Հայաստանում ավելանում է զբոսաշրջիկների թիվը: Դեռ վիճակագրություն չկա, բայց ոլորտի պատասխանատուներն են ասում՝ Շիրակի մարզն ընտրողների թիվն ավելացել է:

Այնուամենայնիվ, Հայաստանն ու Գյումրին դեռ ճանաչելիության ցածր մակարդակ ունեն: Որո՞նք են մարզի գրավիչ կողմերն ու ինչպես ճանաչելի դարձնել դրանք: Ոչ միայն առաջարկում, նաև կիրառում են երիտասարդ զբոսավարները:

«Երբ մարդը գնում է մի երկիր, ուզում է հանգստանալ, իսկ մեր ճանապարհները մի փոքր ագրեսիվ են տուրիզմի զարգացման տեսանկյունից, բայց դրանց փոխարինող կա ջիպ, հեծանվային տուրերն ու քայլարշավները, որոնք որոշակի առումով գալիս են փոխարինելու, սակայն եթե ենթակառուցվածքներն ամուր լինեին, հնարավոր կլիներ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավել»,- ասում է Շիրակի մարզի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի ղեկավար Արսեն Վարդանյանն ու ավելացնում, որ խնդիրները միայն վատ ճանապարհներով  չեն սահմանափակվում:

Տեղեկատվական վահանակներ, ճանապարհային նշաներ, քաղաքի ճարտարապետությանն ու պատմությանը ծանոթ մասնագետներ չկան, ովքեր կարող են օտար լեզուներով հաղորդակցվել և  ներկայացնել քաղաքը, փոխարենն ունեն կոլորիտային գյուղական համայնքներ, էժան խոհանոց ու հումոր, որն էլ ճանաչելի դարձնելու խնդիր կա: Արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանն ու մանավանդ Գյումրին պատահական են ընտրում:

«Գյումրի գալիս են հիմնականում Վրաստանից: Երբ խնդրում ենք տպավորություններով կիսվել, ասում են՝ նոր ենք եկել, չգիտեինք ձեր քաղաքի մասին»,- նշել է Գյումրիի այցելուների տեղեկատվական կենտրոնի գլխավոր համակարգող Արաքս Մարտիրոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

BACK_TO_TOP